«Ռետինոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 83.
Ցիկլը սկսվում է լույսի կողմից հրահրված 11-ցիս-ռետինալի՝ ամբողջությամբ տրանս-ռետինալի իզոմերացումով։ Լույսի բացակայության պայմաններում ցիս-ռետինալը պահում է օպսինը ինակտիվ վիճակում։ Լույսի բախումը պիգմենտին բերում է օպսինի ակտիվացման։ Արդյունքում տրանս ռետինալը և օպսինն անջատվում են միմյանցից, որի հետևանքով առաջանում է [[նյարդային ազդակ]]։ Այդ ազդակը [[Տեսողական նյարդ|տեսողական նյարդի]] միջոցով հասնում է [[գլխուղեղ]] և ենթարկվում վերլուծության։ Որպեսզի շարունակվի լույսի ճանաչումը, անհրաժեշտ է վերականգնել պիգմենտը, այսինքն՝ օպսինը կրկին պետք է միանա 11-ցիս-ռետինալին։ Ցերեկային ժամերին նոր ցիս-ռետինալը կարող է սինթեզվել անմիջապես տրանս-ռետինալից՝ ռետինոիլտրանսֆերազա ֆերմենտի միջոցով իզոմերացման արդյունքում։ Երեկոյան ժամերին ցիս-ռետինալի սինթեզի ընթացքը այլ է։ Սկզբում տրանս-ռետինալը ալկոհոլ դեհիդրոգենազա (կոֆերմենտն է NADHH<sup>+</sup>-ը), այլ կերպ ռետինալ ռեդուկտազա, ֆերմենտի ազդեցությամբ վերականգնվում է տրանս-ռետինոլի։ Հաջորդ փուլում տրանս-ռետինոլը իզոմերացվում է ցիս-ռետինոլի՝ ռետինոլ իզոմերազա ֆերմենտի ազդեցությամբ։ Վերջնական փուլում, քանի որ ցիս-ռետինոլի կոմֆորմացիան արդեն համապատասխանում է կապող սպիտակուցի կոնֆորմացիային, ցիս-ռետինոլը և օպսինը միանում են, պիգմենտը՝ վերականգնվում։
 
Ցիկլի ընթացքւմ տեղի է ունենում ռետինոլի ծախս։ Ծախսված ռետինոլի քանակների վերականգնումը տեղի է ունենում օրգանիզմի վիտամին A-ի պաշարների հաշվին<ref>{{Cite web|url=http://photobiology.info/Crouch.html?fbclid=IwAR1az8NNdnBrXhjifYEimK2LBXbC1MY__xxnODrMeDKCkoBONwGsCMAG0QU|title=The Visual Cycle|website=photobiology.info|accessdate=2019-05-11}}</ref>։
 
===Էպիթելային բջիջներ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռետինոլ» էջից