«Սուրեն Աղաբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ 1944 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948 թվականներին սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի]] ասպիրանտուրայում։ 1945-1951 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում խորհրդային գրականության բաժնի վարիչ։
 
1950 թվականին «Գյուղը [[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «[[Ակսել Բակունց]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։