«Վահանաձև գեղձի քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 77.
 
=== Քաղցկեղի տարածում ===
Վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է տարածվել ուղղակի, [[Ավշային համակարգ|ավշային]] կամ [[Արյան շրջանառություն|արյունատար համակարգի]] միջոցով: Ուղղակի տարածումը իրականացվում է շրջակա հյուսվածքների ինֆիլտրացիայով: Ուռուցքը տարածվում է դեպի [[շնչափող]], [[կերակրափող]], ստորկորճային մկաններ, հետադարձ նյարդ, [[կարոտիսյան ծոց]] և այլն: Այնուհետև ուռուցքը դառնում է ֆիքսված: Անապլաստիկ քաղցկեղը տարածվում է հիմնականում ուղղակի տարածումով: Իսկ պապիլյար քաղցկեղի ժամանակ առաջին հերթին ախտահարվում են ավշային հանգույցները: Այդ դեպքում [[պարանոցային ավշահանգույցները]] դառնում են շոշափելի, նույնիսկ երբ որ բուն ուռուցքը դեռ չի շոշափվում: Առավել հաճախ ախտահարվում են խորը պարանոցային, նախաշնչափողային, նախակոկորդային, հարշնչափողային ավշահանգույցները: Սովորաբար ախտահարված աշվահանգույցը գտվումգտնվում է ուռուցքի տեղակայման նույն կողմում: Վահանաձև գեղձի քաղցկեղի, հատկապես դրա անապլաստիկ և ֆոլիկուլյար ձևի ժամանակ հնարավոր է տարածումը նաև արյան միջոցով: Ուռուցքային էմբոլիան առաջացնում է անոթի պատի ներաճում և ախտահարում է թոքերը, խողովակավոր ոսկրերի եզրերը, գանգը և ողնաշարը: Պուլսացող մետաստազների առաջացումը հնարավոր է նրանց բարձրաված անոթավորման հետևանքով<ref>{{cite book|title=A concise textbook of surgery|last1=Das|first1=Somen|date=2008|publisher=Dr S. Das|isbn=978-8190568128|edition=5th.|location=Calcutta|accessdate=}}</ref>:
 
== Բուժում ==