«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
[[Սպիտակ հեղափոխություն|Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը]] և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա<ref>'''امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.'''</ref>։
 
Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական]]ի թվականի [[Հունվարի 8|հունվարի 8]], երբ [[Ղոմ]]ում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական]]ի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[գործադուլ]]ների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:
[[Պատկեր:Shapourbakhtiar.gif|մինի|Շապուր Բախտիար]]
 
1979 թվականի փետրվարի 1-ին [[Ֆրանսիա]]յի մայրաքաղաք [[Փարիզ]]ի Նուվել դը Լը Շաթո արվարձանից Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ովորն իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա]]յի առաջնորդությանը:
 
== Հեղափոխության նախադրյալները ==