«Մումբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
No edit summary
Տող 100.
== Կլիման ==
Մումբայի դիրքը մեղմացնում է նրա կլիման և դարձնում ավելի տանելի, քան նույն լայնության այլ քաղաքների կլիման։ Մումբայի համար ամենալավ ժամանակը հոկտեմբերից փետրվարն է, երբ այնքան էլ խիստ շոգ չի լինում։ Դրանից հետո օդը գնալով տաքանում է և հունիսի սկզբներին սկսվում է [[մուսսոն]]ային անձրևների շրջանը, որը տևում է մինչև սեպտեմբերի վերջը։
 
== Պատմություն ==
Հայտնի է [[16-րդ դար]]ից։ Անցյալում (1661-ից) եղել է բրիտանական գլխավոր [[ֆակտորիա]]ն ու հենակետը Արևմտյան Հնդկաստանում։
 
== Հայերը Մումբայում ==
Բոմբեյ քաղաքում հայերը հաստատվել են 18-19-րդ դդ.: Վաճառաշահ քաղաք դարձնելու նպատակով անգլիացիներն այստեղ են հրավիրել սուրաթահայերին՝ նրանց տրամադրելով հողամաս և վարկ՝ տներ կառուցելու համար: Հայերը զբաղվել են հիմնականում առևտրով, կենտրոնացած են եղել Հայկական թաղամասում: 1796-ին կառուցվել է Սուրբ Պետրոս առաքյալ եկեղեցին (կանգուն է ցայսօր): Բոմբեյում գործունեություն է ծավալել հայ խոշոր վաճառական Խոջա Մինասը (ունեցել է սեփական օվկիանոսային նավեր): 18-րդ դարի կեսին Բոմբեյում գործել է հայ առևտրական կազմակերպություն, որն ապրանքափոխանակություն է իրականացրել եվրոպական և ասիական շատ երկրների հետ: 1815-ին հիմնվել է «Օճանասփյուռ ժողով» մշակութային ընկերությունը: Լույս են տեսել «Ծաղկաստան» (1822, վիմատիպ), «Բումայու հայոց լրաթուղթ» (1844) պարբերականները: Պահպանվել են Բոմբեյում գրված մի շարք հայերեն ձեռագրեր<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359:</ref>:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մումբայ» էջից