«Ագրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
 
== Հայերը Ագրայում ==
Ագրա քաղաքի հայ համայնքը ձևավորվել է 16-րդ դարի 2-րդ կեսին՝ մոնղոլ տիրակալ Աքբարի օրոք: Նա հող է տրամադրել հայերին, իր թագավորության սահմաններում ազատ ելումուտի և առանց մաքսի առևտուր անելու իրավունք տվել հայ վաճառականներին: 1562-ին Աքբարի թույլտվությամբ կառուցվել է հայկական եկեղեցի: Հայերին վստահվել են պետական կարևոր պաշտոններ, ծագումով հայ Սիր Ադըլը եղել է երկրի բարձրագույն դատավորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի: Հայուհի է եղել նաև Աքբարի կանանցից մեկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով: Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն): Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ: Համայնքը ստվարացել է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթից (16-րդ դարի վերջ-17-րդ դ. սկիզբ) հետո, երբ շատ հայեր Իրանից գաղթել են Հնդկաստան: Մողոլների կայսրության անկումով (18-րդ դարի վերջ) իր կարևորությունը կորցրել է նաև Ագրան: Շատ ագրահայեր հեռացել են քաղաքից և հաստատվել Հնդկաստանի այլ բնակավայրերում: Ագրայի գերեզմանաաանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագրա» էջից