«Կազան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 81.
== Անվանում ==
Հիմնադրել են Կամա-Վոլգյան [[բուլղարներ]]ը [[13-րդ դար]]ի 2-րդ կեսին։ Անվանումն առաջացել է [[թաթարերեն]] ''ղազան'' «կաթսա» բառից<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Հայերը Կազանում ==
Կազանում հայ համայնքը կազմավորվել է 15-րդ դարում և 16-րդ դարի առաջին կեսին: Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խանության միջև մղված կռիվներին: Ցայսօր պահպանվել են Հայկական փողոց, Հայկական հրապարակ, Հայկական գերեզմանատուն անվանումները, գերեզմանատանը՝ հայկական տապանաքարեր և արևի ժամացույց: Հայերի բնակության շրջանը կոչվել է Մահուդի թաղամաս, ինչը վկայում է, որ հայերի մեջ եղել են ոչ միայն առևտրականներ, այլև արհեստավորներ: Տեղեկություններ կան նաև 16-17-րդ դարերի հայկական եկեղեցու մասին: Կազանում բռնկված համաճարակի հետևանքով հայերը հեռացել են այստեղից: 1839-1852-ին [[Կազանի համալսարան]]ում գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842-1849-ին ղեկավարել է [[Ստեփանոս Նազարյան]]ը<ref>Հայկական սփյուռք, Ե., 2003, էջ 467:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կազան» էջից