«Պեպո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
Պեպոյին նախորդած պիեսներից ոչ մեկում Սունդուկյանը աշխատավոր մշակին գլխավոր հերոս չի դարձրել։ Սունդուկյանի առաջին կատակերգություններում չկան հասարակական այդ խավին պատկանող կերպարներ։ Նախորդ պիեսներում գործող անձինք ավելի շատ վաճառականներ էին, աստիճանավոր երիտասարդներ և այլն։ Պեպոն առաջին երկն է, որտեղ դեպքերն ու բախումը ծավալվում են աշխատավոր խավին պատկանող մարդկանց շուրջը։ Սունդուկյանի նախկին պիեսներից և ոչ մեկում չկան կերպարների, մարդկային հարաբերությունների և հատկանիշների այսպիսի բևեռացում<ref name=":0" />։
 
Սկզբնական շրջանում Սունդուկյանին չի հետաքրքրել, թե մասնագիտությամբ ով է Պեպոն, ինչպիսի արտաքին ունի և այլն։ Կարևորը Պեպոյի մշակ լինելն էր, մի փաստ, որ խոսում էր հերոսի դժվար կյանքի ու դառը ճակատագրի մասին։ Սունդուկյանի մշակի վիճակը լավ պատկերացնում էր, քանի որ 1865 թվականին, [[Թիֆլիսի համքարների ապստամբություն|Թիֆլիսի համքարների ապստամբության]] ժամանակ եղել է ապստամբության գաղափարախոսներից մեկը։ Աշխատավոր մշակներին աջակցություն ցուցաբերելը երևում էր նաև նրանով, որ Սունդուկյանը մասլահաթները գրելիս ստորագրել է «Համալ», այսինքն՝ մշակ աշխատավոր։ Սոցիալական հակադիր խավերից ընտրելով պիեսի կոնֆլիկտի բախվող կողմերին՝ Սունդուկյանը ներկայացրել է այդ ժամանակվա հասարակական կարգը։ Պեպոյի մենախոսություններում կարելի է գտնել նրա սիրած գործի պատճառած ուրախությունն ու բերկրանքն արտահայտող տողեր։ Բայց անկախ ամեն ինչի, Պեպոն և նրա նմանները իրավազուրկ էին և ճնշված։ Պեպոն ազնիվ էր, նա չէր կարող իրեն թույլ տալ խաբել, կողոպտել և այս կերպ հարստություն դիզել, նա չուներ ուժ և իշխանություն։ Սունդուկյանը ցույց է տալիս բևեռացված իրականությունը, որտեղ մի կողմում ժլատ և փողի համար ամեն ինչի պատաստպատրաստ զիմզիմովներ են, մյուսում՝ նրանց զոհերը, ի դեմս Պեպոյի, Կեկելի և Շուշանի։ Վերջիններիս Սունդուկյանը տալիս է խղճի, ազնվության ու բարության արժեքները, որոնցից զիմզիմովները զուրկ էին<ref name=":1" />։
 
Սունդուկյանը Պեպոյում չի ներկայացրել սոցիալ-տնտեսական զարգացման այն պատմական օրինաչափությունները, որոնք պայմանավորել են այսպիսի ներկան։ Նա կենտրոնացել է անհատի վրա, փոքր-ինչ իդեալականացնելով և նրանց մեջ ստեղծելով մարդու կատարելատիպը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեպո» էջից