«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Լեւոն Բ.}}
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ
| տիտղոս = [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն ‎|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] Թագավոր
| իշխանություն = [[1187]] թ. - [[1219]] թ., մայիսի 2
| թագադրում = [[1198]] թ., [[հունվար]]ի 6
| ուրիշտիտղոսներ = Լեռների իշխան
Տող 22.
}}
 
'''Լևոն Բ''' ({{ԱԾ}}), [[հայ]]ոց թագավոր [[1198]] թ.–իթվականի [[հունվարի 6]]-ից։ [[Ռուբինյաններ]]ի արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ [[Ռուբեն Գ]]–ին։-ին։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկիայի հայկական թագավորությունը]]
Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–իԳ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և [[Հեթումյաններ|Հեթումյան]] իշխան Բակուրանի ջանքերով [[Անտիոք]]ից վերադարձած [[Ռուբեն Գ]]-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։
 
[[1187]] թ.–իթվականի մայիսին Ռավին դաշտում [[Ռավինի ճակատամարտ|Լևոնը ջախջախեց]] [[Կիլիկիայի Հայոց Իշխանություն]] ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց [[հայ]]աբնակ մի քանի շրջաններ։ 1187 թ.–ինթվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց [[Կիլիկիա]] ներխուժած՝ [[Հալեպ]]ի և [[Դամասկոս]]ի սուլթանին։
 
Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև [[Եգիպտոս]]ի Այյուբյան սուլթան [[Սալահ ադ-Դին]]ը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց [[1189]] թ.–իթվականի [[Երրորդ խաչակրաց արշավանք]]ով։ Խաչակիրները [[1190]] թ.–ինթվականին ճամբարեցին [[Կիլիկիա]]յի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] գլխավորությամբ, [[խաչակիրներ]]ին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ [[Եգիպտոս]]ի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ–Դինինադ-Դինին, [[1193]] թ.–ինթվականին նրա դաշնակից [[Անտիոքի դքսություն]]ից գրավեց [[Պաղրաս]] և [[Դարպսակ]] բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված [[ասորի]] հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն [[1192]] թ.–ինթվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն [[Անտիոք]]ում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թ.–ինթվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4–ին4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
 
Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը [[1194]] թ.–ինթվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ [[Սիս]]։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ–իԳ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14–ամյա14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց [[Կիլիկյան Հայաստան]]ում թագավորություն հիմնելու համար։
 
=== Թագավոր ===
1196 թ.–ինթվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց [[1198]] թ.–իթվականի [[հունվարի 6]]–ին-ին, [[Տարսոն]] քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թ.-ինթվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց [[Նիկիա]]յի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թ.–ինթվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թ.–ինթվականին իր դուստր [[Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան|Ռիթա–ՍտեփանիայինՌիթա-Ստեփանիային]] Լևոնը ամուսնացրեց [[Երուսաղեմ]]ի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թ.–ինթվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող [[Հունգարիա]]յի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
 
==== Անտիոք ====
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|269x269px|Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք։]]
Լևոնը հետևողական պայքար ծավալեց [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ [[Ռուբեն–ՌայմոնդՌուբեն-Ռայմոնդ]]ին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին [[Անտիոք]]ի [[հայությունը]], կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–ՌայմոնդիՌուբեն-Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և [[Հալեպ]]ի ամիրայության զինակցությամբ, 1201 թ.–ինթվականին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203 թ.–իթվականի նոյեմբերի 11–ին11-ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206 թ.–ինթվականին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս. Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–ՌայմոնդինՌուբեն-Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց [[արծաթյա]] լատինագիր շքադրամ։ 1209 թ.–ինթվականին և 1211 թ.–ինթվականին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211 թ.–ինթվականին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց [[Փոքր Հայք]]ի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216 թ.–իթվականի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին [[Կիլիկիա]] և հունվարի 25–ին25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին14-ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին։Ռուբեն-Ռայմոնդին։ 1219 թ.–իթվականի սկզբին [[Անտիոք]]ի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա22-ամյա Ռուբեն–ՌայմոնդինՌուբեն-Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր [[Զապել]]ին։
 
Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց [[Սիս]]ում, սիրտը՝ Ակներում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից