«Հայերը Սերբիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 24.
[[Բելգրադ]]ի հայ համայնքը կազմավորվել է 17-րդ դարի սկզբին։ Հայերն առաջին անգամ այստեղ հիշատակվում են 1573 թվականին։ 1634 թվականին Բելգրադում է եղել Մինաս Գրիչը, որն իր տպավորությունները քաղաքի մասին գրի է առել չափածո ձևով։ Անգլիացի բժիշկ և ճանապարհորդ Էդուարդ Բրաունը, որը [[1669]] թվականին եղել է Բելգրադում, իջևանել է մի հարուստ հայ առևտրականի տանը։ Բելգրադում է ծնվել և երկար ժամանակ ապրել նշանավոր առևտրական և ազգային բարերար Ապրո (Աբրահամ) Չելեբին։ [[1690]] թվականին Մովսես Երևանցին ավստրիական կայսր Լեոպոլդի թույլտվությամբ սկսել է հայկական եկեղեցու շինարարությունը։
 
18-րդ դարի սկզբին Բելգրադում գործել է հայկական եկեղեցի, որի քահանան էր տեր Պողոսը։ [[1722]] թվականին Բելգրադում կար 80 հայ, որոնցից տասն առևտրականներ էին, իսկ մնացյալները՝ արհեստավորներ։ [[1728]] թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը շուրջ 200 էր, մեծամասնությունը բնակվել է Բելգրադում, կար Հայկական թաղամաս («Հայկական մահալ»)։ 1739 թվականին ավստրիացիների հեռանալուց հետո Բելգրադի հայությունը տեղափոխվել է Նովի Սադ։ [[1848]] թվականի հրդեհից հետո, [[1872]] թվականին, նորոգվել է (ճարտարապետ Գևորգ Մոլնարի նախագծով, սակայն [[1963]] թվականին քաղաքի իշխանությունների որոշմամբ քանդվել է։ Քաղաքի հայկական եկեղեցու շինարարության համար մեծ գումար էր հատկացրել հայ խոշոր առետրականառևտրական Հովհաննես Ջանազիզյանը։ Նա առաջին հայերից մեկն էր, որ ստացել է Նովի Սադի քաղաքացիություն։ Հայերն աչքի ընկնող տեղ են գրավել քաղաքի հասարակական-մշակութային կյանքում, ընտրվել քաղաքային խորհրդի մեջ, ստացել ազնվականական տիտղոսներ։ Առավել հայտնի ընտանիքներից էին Ջանազիզյանները, Մինասյանները, Ավետիքյանները և Իաեկուցյանները։ Քաղաքի լավագույն ոսկերիչներից էր Հովսեփ Մեսրոպյանը (Յոսիֆ Միսարովովիչը)։
 
Նովի Սադի փողոցներից մեկը, որտեղ գտնվում էր հայկական եկեղեցին, կոչվել է Հայկական։ Հայկական եկեղեցուց մինչև [[Դանուբ]]ի ափը կառուցված հողապատնեշը անվանվել է «Հայկական թումբ»։ Եվրոպայում [[1848]] թվականթվականի բուրժուական հեղափոխություններից հետո Նովի Սադի հայ համայնքի հոգևոր հովվությունը Վենետիկի Մխիթարյաններից (առանձնապես աչքի է ընկել Սիմեոն Բերամենցը, որը բնիկ Նովի Սադից էր և ավելի քան 30 տարի եղել է հայկական եկեղեցու ավագերեցը) անցել է Վիեննայի Մխիթարյաններին։ [[1913]] թվականին որպես հոգևոր հովիվ Նովի Սադ է եկել ականավոր գիտնական, հայագետ Գաբրիել Մենևիշյանը, որը, թեե առանց հոտի, մնացել է այստեղ մինչև իր մահը ([[1931]])։ Հայկական խաչքար Բելգրադի Ս. Գաբրիել Հրեշաակապետ եկեղեցու բակում հետո։