«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
No edit summary
13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։
 
20-րդ դարի սկզբին ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրովառևտրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։
 
[[1917]] թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկական բուրժուական ազգի ձեավորումը։ Խորհրդային կարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։