«Պևտինգերյան քարտեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պևտինգերյան քարտեզ''' (Tabula Peutingeriana — Պևտինգերյան տախտակներ), [[հռոմ]]եական ճանապարհացույց-քարտեզ։ 16-րդ դարում այդ քարտեզը գտել էր Վիեննացի հումանիստ Կոնրադ Կելտեսը և հանձնել Աուգսբուրգի գիտնական Պևտինգերին, որի անունով էլ կոչվում է «Պևտինգերյան»։ Պևտինգերյան քարտեզը իրապես ոչ թե քարտեզ, այլ հին աշխարհի ճանապարհների մանրամասն նկարագրությունը Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի ուղեցույց է, որի վրա նշված են [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի ու [[Աֆրիկա]]յի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները (մղոններով)։ Պևտինգերյան քարտեզը վերահրատարակել, մանրամասն ուսումնասիրել և մեկնաբանել է գերմանացի գիտնական Կոնրադ Միլլերը, ըստ որի քարտեզի հեղինակը հռոմեացի աշխարհագիր Կաստորիուսն է, որն այն կազմել է 361-363 թվականներին։ Մոտ [[670 թվական]]ին այդ քարտեզից օգտվել է Անանուն Ռավեննացին։ Նրա աշխատության մեջ հիշատակված 2 հազարամյակը տեղանուն քաղված է Պևտինգերյան քարտեզից, և իբրև այդ քաղվածքների հեղինակ 36 անգամ վկայակոչված է Կաստորիուսը։ Պևտինգերյան քարտեզը ուսումնասիրել և մեկնաբանել են Ն․ Ադոնցը, [[Յոզեֆ Մարկվարտ|Մարկվարտը]] և ուրիշներ։ Մանանդյանն իր «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» աշխատության մեջ Պևտինգերյան քարտեզը համարում է Հայաստանի ռազմական և առետրականառևտրական հին ճանապարհների ուսումնասիրության և Հայկական լեռնաշխարհի ու հարևան երկրների պատմական աշխարհագրության անփոխարինելի աղբյուր։ [[Քարտեզ]]ի վրա հռոմեական մղոններով նշված են [[Մեծ Հայք]]ի թագավորության հիմնական մայրուղիները։ Պևտինգերյան քարտեզի օգնությամբ (Անանուն Ռավեննացու ուղղումներով) ճշտվում են Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները և դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը։ Կ․ Միլլերի կարծիքով հին աշխարհագրության համար Կաստորիուսի այս քարտեզն ավելի կարևոր է, քան Պտղոմեոսի «[[Աշխարհագրություն]]ը»։ Պևտինգերյան քարտեզի միակ օրինակը գտնվում է [[Ավստրիայի ազգային գրադարան|Վիեննայի պետական գրադարանում]]։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=236}}