Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն-Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ [[10–րդ դար|10-րդ դարի]] հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։
 
Կամա-վոլգյան Բուլղարիան գտնվելով [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպան]] Արևելքի հետ կապող առետրականառևտրական ուղիների վրա, 10-րդ դարում աշխույժ ամուր առևտրական կապերի մեջ էր խալիֆայության հետ՝ [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] և [[Ռուսիա|Ռուսիայի]] հետ։ Բուլղար քաղաքում առաջացել է հայկական գաղութ։ Կամա-վոլգյան Բուլղարիայում եղել են նաե հայ զինվորականներ։
 
[[1241 թվական|1241 թվականին]] Կամա-վոլգյան Բուլղարիան նվաճել են [[Թաթարներ|մոնղոլ-թաթարները]] և կազմել [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայի]] մասերից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ [[13-րդ դար|13-րդ դարի]] երկրորդ կեսից Կամա-վոլգյան Բուլղարիայի քաղաքները կրկին դարձել են առևտրի ու արհեստագործության խոշոր կենտրոններ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրականները (հատկապես Բուլղարում և Կամա-վոլգյան Բուլղարիայի հյուսիսային կենտրոն Կազանում)։