«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Եթե ինչ-որ կետ մոռացել եմ, խնդրում եմ մյուս մասնակիցներին լրացնել։ Մեր վիքին բավական փոքր է, հետևաբար կանոնակարգային լուրջ փոփոխությունները շատ հազվադեպ են լինում, հետևաբար առաջին կետի համար վեց ամիս խիստ բացակայությունը նույնիսկ շատ փոքր ժամանակահատված է։ Երկրորդ կետը մի փոքր ֆանտաստիկայի ժամրից է, մեր մեջ ասած՝ հատկապես երբ two-factor authentication գոյություն ունի։ 3-րդը երևի նշածներիցս ամենառեալն է, բայց նման իրավիճակում մենք երբևէ չենք եղել։ Հետևաբար, իմ կարծիքով եթե վեց ամսվա կանոնը փոխելու կարիք կա, այն պետք է մեկ տարի դարձնել, ոչ թե ավելի փոքրացնել (ի դեպ, Անգլերեն Վիքիպեդիայում դրոշակից զրկում են [[:en:Wikipedia:Requests_for_de-adminship#Inactive_admins|հինգ տարի պասիվության դեպքում]])։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 20:59, 13 Հունիսի 2019 (UTC)
*Վերևում իմ թեման էլ շոշափվեց, ըստ այդմ իմ կարծիքն էլ գրեմ։
Ի տարբերություն մյուս մասնակցի, ես իմ վիքիներդրումով հպարտանում եմ, ավելի ճիշտ ասած` ներքին հպարտություն ունեմ, որ ես էլ եմ իմ հնարավորությունների չափով մասնակցել եմ Վիքիպեդիայի կառուցմանը ու մինչ օրս էլ անտարբեր չեմ Հայերեն Վիքիպեդիայում տեղի ունեցող իրադարձություններով, թեև ակտիվ չեմ։ Վիքինախագծերը իմ սրտում միշտ իրենց տեղն են ունենալու (մինչև կյանքիս վերջ): Վիքիպեդիան ոչ միայն ինֆոյի տարածման գործիք է, այլ նաև մեծ սոցիալական հանրությունն է, և ինչպես բոլոր հանրույթներում, այստեղ էլ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցորոնք բնորոշ են ներհանրույթային հարաբերություններին։ Էնպես չէ, որ իմ նյարդային համակարգը չի տուժել` տուժել է։ Միևնույն ժամանակ, Վիքիպեդիան ինքնազարգացման լուրջ գործիք է... [[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:04, 13 Հուլիսի 2019 (UTC)
*Վերևի վերջին դրույթի մասով, երբ նման իրավիճակ առաջանա ու կոնսենսուս լինի, ապա ոչ ակտիվ ադմինների հետ հնարավոր կլինի կապ հաստատել և խնդրել հինգ րոպեով մուտք գործեն, հաշվի առնելով, որ ներկա ադմինները կարծես թե բոլորն էլ նույն ՀԿ-ի անդամ են և իրար ռեալ կյանքում նույնպես ճանաչում են։ ---[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:04, 13 Հուլիսի 2019 (UTC)
 
15 523

edits