«Թեոյդոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թեոյդոս Անբերդցի''' (ծննդյան թվականն անհայտ - 1350-ական թթ-ին{{ԱԾ}}), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան, [[Վաչուտյան]] իշխանատոհմի իշխան։
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության ազդեցիկ կողմնակալ-հրամանատար [[Քուրդ Բ]] Ամբերդեցու որդին է։ Արձանագրություններում կոչվել է նաև, , «Չրքին, , », որ թարգմանաբար նշանակում է տգեղ։ [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու պատին [[Քուրդ Բ]]-ի [[1338]] թ-ին փորագրված արձանագրության մեջ արդեն իսկ վավերացվել է [[Քուրդ Բ]]-ի իրավահաջորդի՝ Թեոյդոսի Անբերդի տեր և հոր գահակից լինելու փաստը., , և հարազատ որդի մեր Չրքին, տէր Անբերդոյ գավառիս, , արտահայտությամբ։ Թեոյդոս իշխանաց-իշխանը հորը փոխարինել է [[1340]]-ական թվականների կեսերից։ Նրա գահակալումը համընկել է իլխանության հոգեվարքի շրջանին, երբ մոնղոլական կենտրոնական իշխանությունը ներքին հակամարտությունների և սելջուկ-թուրքերի հարվածների տակ այքան էր թուլացել, որ այդ զգացվում էր նաև իլխանության ծայրամասերում և իր արտահայտությունն էր գտնում կենտրոնական իշխանության մեկուկես դար գոյատևած ձևերի վերացմամբ։ Նման մի վավերաթուղթ է Թեոյդոս Չրքինի [[1343]] թ-ին [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին փորագրված արձանագրությունը։ Ահա այն., , Ես՝ Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդոյ գաւառի, անիրաւունք տեսա, որ զճանապարհորդի ձիաւլուխ տաին։ Մենք զայս արձան գրեցաք, որ այլ ի [[Կարբի]] ճանապարհորդի ձիաւլուխ չտան, , ։ Այս արձանագրությամբ Թեոյդոսը վերացրել է, , ձիավլուխի, , ` իլխանական պետության մեջ սուրհանդակներին, երթևեկին և հարկահավաքներին ձիով, պարենով, անասնակերով ապահովելու պարտականությունը, որ ամբողջ ծանրությամբ ընկած էր բնակչության ուսերին։ Արձանագրությունից պարզվում է, որ թեև Թեոյդոսը իր իշխանատիրույթում նման հանդուգն որոշում կարող էր կայացնել, բայց իրեն [[իշխանաց-իշխան]] կոչում չի վերագրել, քանի որ հայրը` [[իշխանաց-իշխան]] øուրդ Բ-ն դեռևս կենդանի էր։ Միայն [[1350]] թ-ի [[Հովհաննավանք]]ի նվիրատվական արձանագրության մեջ է նա իրեն [[իշխանաց-իշխան]] կոչել., , Ես՝ Թէոյդոս, մականուն Չրքին, [[իշխանաց-իշխան]], որդի Անբերդեցի Քրդին իշխանաց իշխանին.., , ։ Արձանագրության շարադրման եղանակը հուշում է, որ գրվել է ի հիշատակ [[Քուրդ Բ]]-ի, որի մահը տեղի է ունեցել հենց այդ տարի՝ [[1350]] թ-ին։ Այս արձանագրությունն առանձնահատուկ է նրանով, որ արդեն իշխանատիրույթի լիիրավ տեր Թեոյդոսի հոր հիշատակին տված նվերների հաստատումը կատարել է մայրը՝ [[Խուանդ խաթուն]]ը։ Փաստորեն իշխանատիրույթի պատասխանատուն, երկրորդ դեմքը դեռևս [[Խուանդ խաթուն]]ն էր։ Հենց այս ժամանակներում իլխանության փլատակների վրա իշխանության գլուխ բարձրացավ Չոբանյան Մելիք Աշրաֆը ու արյունով ծածկեց [[Հայաստան]]ն ու ոչնչացրեց [[Հայաստան]]ի անկախ իշխանությունները։ [[1350]] թ-ից հետո, Թեոյդոս [[իշխանաց-իշխան]]ի օրոք, հայկական շատ իշխանական տների նման [[Վաչուտյաններ]]ն էլ կորցրեցին իրենց տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից։
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեոյդոս» էջից