«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1870]] թ.թվականին [[Արցախ]]ում։ Ծառայել է ռուսական բանակում։ [[1890]] թվականից գործել է [[Ատրպատական]]ում, զինատար խմբերով հաճախ անցել [[Վասպուրական]], բախվել [[Թուրքեր|թուրք]] սահմանապահ ուժերի և [[քրդեր]]ի հետ։ [[1894]] թ.թվականին [[Նիկոլ Դուման]]ի հետ մասնակցել է [[Դերիկ (Վանի գավառ)|Դերիկի]] վանքի կռվին։ [[1895]] թ.թվականի [[մայիս]]ին 22 հոգանոց խմբով [[Ատրպատական]]ից անցնում է [[Վան]]: [[1896]] թվականի [[Գարուն|գարնանը]] ղեկավարել է [[Շատախի ինքնապաշտպանություն]]ը, նույն թվականի [[սեպտեմբեր]]ին մասնակցել [[Վանի հերոսամարտ|Վանի կռիվներին]]։ [[1897]] թվականին նշանակվել է [[Խանասորի արշավանք]]ի ընդհանուր հրամանատար։ [[1898]] թ.թվականին որպես [[Շատախ]]ի ներկայացուցիչ մասնակցում է [[ՀՅԴ|Հայ հեղափոխական Դաշնակցության]] 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին [[Աղբյուր Սերոբ]]ի (Սերոբ Վարդանյան), [[Սևքարեցի Սաքո]]յի (Սարգիս Ծովիանյան) և [[Գուրգեն]]ի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի ([[Սասուն]]) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ [[1901]]-[[1905]] թթ.թվականներին Վարդանը [[Բաքու|Բաքվում]] էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ [[1905]] թվականի [[Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Գետաբեկ-Սոգութլու)|հայ-թաթարական ընդհարումների]] ժամանակ հենց Վարդանին է վստահվում [[Արցախ]]ի ինքնապաշտպանությունը։ [[1907]] թ.թվականին մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջում]]ից հետո հաստատվել է [[Իզմիր]]ի շրջանի [[Մաղնիսա]] գյուղում, ուր մնում է մինչև [[1914]] թ.։թվականը։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ [[1915]] թ.թվականի սկզբին անցնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]։ [[1915]] թ.թվականի սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ [[1915]] թվականի գարնանը նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել [[Վասպուրական]]ի հայությանը։ [[1917]] թ.թվականին դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ [[1918]] թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] շրջանում ([[1918]]-[[1920]] թթ.թվականներ) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ [[Հայաստան]]ի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է [[Երևան]]ում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` [[1943 թվական]]ի [[հունվարի 2]]-ին, [[Երևան]]ում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։
 
Նրա որդին, որ ամուսնացել էր [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Առաջին Հանրապետության]] հիմնադիր [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանի]] (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է [[Հայրենական Մեծ պատերազմ]]ումում՝ ([[1941]]-[[1945]] թթ.թվականներին):
 
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։