«Բարու (հրաբուխ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԹՀ|ru|Бару (вулкан)}}»:
 
No edit summary
Տող 1.
Բարու(հրաբուխ)
{{ԹՀ|ru|Бару (вулкан)}}
{{Տեղեկաքարտ Հրաբուխ}}
 
Բարու՝ ավելի վաղ Չիրիկի[1][2][3]{{ԱԾ}}, հրաբուխ Պանամայում, երկրի ամենաբարձր կետը, Կենտրոնական Ամերիկայի հարավում գտնվող ամենաբարձր հրաբուխը:
 
Հիմնական տեղեկություններ
Գտնվում է երկրի արևմուտքում՝ Չիրիկի նահանգի Բուգաբա շրջանի Թալանկա գագաթում: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3474 մետր, պարզ եղանակներին գագաթից տեսանելի են Խաղաղ օվկիանոսն ու Կարիբյան ծովը:
 
Համարվում է քնած հրաբուխ, վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել մոտ 500 թվականին, նաև հայտնի է ավելի փոքր ժայթքում մոտ 1550 թվականին: 2006 թվականին տեղի է ունեցել ոչ մեծ երկրաշարժ, սա հանգեցնում է որոշ մտավախությունների, որ ժայթքումը կարող է կրկնվել[4]: Խառնարանի լայնությունը մոտ 6 կիլոմետր է:
 
Ճանապարհը դեպի հրաբխի գագաթ, անցնում է 12 կիլոմետր երկարություն ունեցող հայտնի զբոսաշրջային երթուղով: Հրաբխից արևմուտք գտնվում են Սերո - Պունտա և Վոլկան գյուղերը, դեպի արևելք՝ Բոկետե քաղաքը: Սերո - Պունտայից ոչ հեռու պահպանվել են հնագույն քաղաքի ավերակնեը (ոչնչացվել է ժայթքումից)[5]:
 
Խորհուրդ է տրվում հրաբուխ բարձրանալ Բոկետե ճանապարհով, այս 22 կիլոմետր ճանապարհն անցնելու համար պահանջվում է ավելի քիչ ֆիզիկական պատրաստվածություն, քան Քամիսեթի ճանապարհն անցնելու համար, որի երկարությունը 13,5 կիլոմետր է:
 
Երբեմն գագաթը ծածկվում է ձյունով և ջեմաստիճանը իջնում է 0 աստիճանից ցածր:
 
Պատկերասրահ
 
Բարու հրաբուխ
 
 
Խաղաղ օվկիանոսը Բարու հրաբխի գագաթից
 
 
Բարու հրաբուխը Էստերո Ռիկոյից
 
 
Բարու հրաբխի գագաթից տեսանելի է Կարիբյան ծովը
 
Տես նաև
Կենտրոնական Ամերիկայի հրաբուխները
Ծանոթագրություններ
Топокарты Генштаба
Бару // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 428.
Апродов В. А. Вулканы. — М.: Мысль, 1982. — С. 176. — 368 с. — 100 000 экз.
Volcán Barú: Eruptive History and Volcano-Hazards Assessment
Буке, Панама
Հղումներ
Вулкан Бару : [англ.] // Global Volcanism Program. — Smithsonian Institution.
Volcano Live — John Search
Peakbagger.com
Mountain-Forecast.com
Виртуальный тур на вулкан Бару