«Պրուսիայի գիտությունների ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
'''Պրուսիայի գիտությունների ակադեմիա''' ({{lang-de|Preußische Akademie der Wissenschaften}}), ակադեմիա, որը հիմնվել է [[Բեռլին]]ում [[1700]] թվականի<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/674683 Прусская Академия наук это:]</ref> [[հուլիսի 11]]-ին։ Ակադեմիա ստեղծելու հրամանը ստորագրել է պրուս [[կուրֆյուրստ]] (կայսեր ընտրող իշխան) [[Ֆրիդրիխ I (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ I]]-ը։ Ակադեմիայի ստեղծման գործընթացն անցել է [[Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ|Լայբնիցի]] ակտիվ մասնակցությամբ, ով և դարձավ ակադեմիայի առաջին նախագահը։ Ստեղծվելու պահին Լայբնիցի առաջարկով ակադեմիան ստացավ «Բրանդենբուրգի կուրֆյուրստի գիտական ընկերություն» ({{lang-de|Kurfürstlich Brandenburgische Societät der Wissenschaften}}) անվանումը։ Կուրֆյուրստը հրաժարվեց ֆինանսավորել ակադեմիայի գործունեության ծախսերը, սակայն փոխարենը նրան՝ [[Բրանդենբուրգ]]ում [[օրացույց]]ներ հրատարակելու մենաշնորհ տվեց։
 
[[1701]] թվականին Ֆրիդրիխը դարձավ [[Պրուսիա]]յի արքան, իսկ ակադեմիան համապատասխանաբար վերանվանվեց Պրուսիայի թագավորական գիտական ընկերություն ({{lang-de|Königlich Preußische Sozietät der Wissenschaften}})<ref>[http://www.calend.ru/event/2342/ В Берлине основана Германская академия наук]</ref>։ Գիտական ուսումնասիրությունների համար ընկերությունն ստացավ [[Բեռլինի աստղադիտարան|աստղադիտարան]] ([[1709]]), «[[անատոմիական թատրոն]]» ([[1717]]) և [[բուսաբանական այգի]] ([[1718]])։ [[1710]] թվականին ընդունվեց այս հրամանը, որը գործեց մինչև [[1830]] թվականը։ Ընկերության գիտական վարկանիշը երկար ժամանակ ցածր էր, մասնակիորեն նաև քիչ ֆինանսավորման պատճառով։
 
[[1744]] թվականին՝ արդեն [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ II]]-ի գահակալման ժամանակ, ակադեմիան անվանվեց Գիտությունների թագավորական ակադեմիա ({{lang-de|Königliche Akademie der Wissenschaften}})։ Ակադեմիայի ֆինանսավորումն զգալիորեն բարելավվեց, այն ընդարձակվեց և ապահովվեց լաբորատորիայով ([[1753]])։ Ակադեմիան ղեկավարելու, ինչպես նաև այնտեղ ուսումնասիրություններ կատարելու համար հրավիրվեցին առաջնակարգ գիտնականներ։ [[19-րդ դար]]ում Պրուսիայի ակադեմիան արդեն դարձել էր հեղինակավոր գիտական հաստատություն։
 
[[20-րդ դար]]ում նացիստների օրոք ակադեմիան ռասայական մաքրման ենթարկվեց։ Պատերազմից հետո նրադրա հիման վրա [[1946]] թվականին ստեղծվեց Գերմանական գիտությունների ակադեմիան ({{lang-de|Deutsche Akademie der Wissenschaften}}), իսկ [[1972]] թվականին ակադեմիան նոր անուն ստացավ՝ ԳԴՀ գիտությունների ակադեմիա ({{lang-de|Akademie der Wissenschaften der DDR}})։ Գերմանիայի միավորումից հետո ակադեմիան սկսեց անվանվել Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա ([[1992]])։
 
== Ծանոթագրություններ ==