«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Կառույց}}
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչև միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում էին գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի [[ապրիլի 23]]-ի՝ ՀամԿ(բ)կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
 
== Հայաստանի գրողների միություն ==
ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն էր [[Հայաստանի գրողների միություն]]ը։ ՀԿ(բ) կ [[1932]] թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց [[Հայաստան]]ի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
 
===== Միության անդամներ =====
[[1933]] թվականի մարտի 14-ին ՀԽԳ միության նախագահության կազմում ընտրվեցին [[Եղիա Չուբար]]ը (նախագահ), [[Նաիրի Զարյան]]ը (պատասխանատու քարտուղար), [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն, [[Եղիշե Չարենց]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Ակսել Բակունց]]ը, [[Ազատ Վշտունի]]ն, [[Վահրամ Ալազան]]ը, [[Նորայր Դաբաղյան]]ը և ուրիշներ։ [[1934]] թվականի հուլիսի 14-ին ՀԿ(բ) կ Կենտկոմը հաստատեց ՀԽԳ միության կազմկոմիտե և քարտուղարություն ([[Դրաստամատ Սիմոնյան]]՝ նախագահ, Վահրամ Ալազան, Հ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1-5) հրավիրվեց ՀԽԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դրաստամատ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկրտչյան, [[Վաղարշակ Նորենց]]) հաստատվեց կանոնադրություն․ ընտրվեց միության վարչություն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), [[Ալեքսանդր Շիրվանզադե]], [[Եղիշե Չարենց]], [[Ակսել Բակունց]], Վահրամ Ալազան (քարտուղար), Ազատ Վշտունի, Դերենիկ Դեմիրճյան, Մ․ Զանան, Ստեփան Զորյան, Տ․ Մկրտչյան (քարտուղար), [[Գուրգեն Մահարի]], Ն․ Դաբաղյան, Նաիրի Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ [[1944]] թվականի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագահություն՝ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան (նախագահ), [[Ստեփան Զորյան]], [[Գեղամ Սարյան]], Է․ Թոփչյան (պատասխանատու քարտուղար), [[Գուրգեն Բորյան]]։ ՀԽԳ 2-րդ համագումարում ([[1946]] թվականի սեպտեմբեր) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ 3-րդ համագումարում ([[1954]] թվականի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչյանը։ Հետագա երեք համագումարներում (4-րդ՝ [[1959]] թվականի հունվար, 5-րդ՝ [[1966]] թվականի նոյեմբեր, 6-րդ՝ [[1971]] թվականի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության [[1975]] թվականի մայիսյան պլենումում, ապա 7-րդ համագումարում ([[1976]] թվականի ապրիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ [[1977]] թվականի փետրվարի 1-ի տվյալներով ՀԽԳ միությունն ուներ 303 անդամ։