«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
 
== Հրեշտակների պաշտոնը համաձայն քրիստոնեության ==
[[Պատկեր:Gethsemane Carl Bloch.jpg|300px|մինի|աջից|Մի հրեշտակ մխիթարում է ՀիսուսՀիսուսին, Կառլ Հենրիխ Բլոկ, 1865-1879 թ.:]]
Ինչպես ասվեց, հրեշտակ բառի առաջին ստուգաբանությունը նշանակում է պատգամաբեր, սուրհանդակ (Հայտն. 1։1), ինչը, բնականաբար սերտ առնչություն ունի սպասվորության հետ։ Այսպես՝ հրեշտակների հիմնական պաշտոնը սպասավորությունն է։ Յուրաքանչյուր հրեշտակ ունի սպասավորելու իր չափը, քանզի նրանցից որոշները առաքվում են պատվելու և պսակելու, որոշները՝ տանջելու և պատուհասելու, որոշները՝ պահպանելու ու մեղքերից սրբելու և այլն։ Նրանց կամավոր սպասավորությունը մի է, սակայն գործերը բաժանված ու բաշխված են։ Տարբերվում է սպասավորության 2 ոլորտ՝ անդրանցական (տրանսցենդենտալ) և հայտնութենական։ Անդրանցական ոլորտում հրեշտակների պաշտոնը Աստծո փառաբանումն է։ Հրեշտակային փառաբանության գունեղ մի պատկեր է [[Եսայի մարգարե]]ի տեսիլքը (Ես. 6։1-3), որն ուրույն տեղ է գրավում հայոց ծեսի՝ հատկապես [[Սուրբ Պատարագ]]ի մեջ. «Եւ ընդ Սերովբէսն եվ ընդ Քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել. «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր Զորութեանց, լի՛ են երկինք եւ երկիր փառօք քո։ Օրհնութիւն ի բարձունս։ Օրհնեալդ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն։ Ովսաննա՛ ի բարձունս»»: Հայ Եկեղեցու [[Գիշերային ժամերգություն|Գիշերային ժամերգության]] «Տէր տուընջեան…» աղոթքում ասվում է. «Հրեշտակային երգակցությամբ զքեզ [Աստծուն] օրհնել, զքեզ գովել, եւ քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազոր տերութեանդ…», ինչը հաստատումն է այն մտքի, որ հրեշտակներն էլ մարդկանց պես օրհնաբանում են [[Սուրբ Երրորդություն|Ամենասուրբ Երրորդությանը]], ջանում են գործակից լինել Աստծո բարերար երախտիքներին և փառաբանել Նրա մեծությունն ու Աստվածությունը ու դրանով միշտ ուրախացնել և պայծառացնել Արարչին։ Ավելին, հրեշտակներն Աստծուն փառաբանում են ավելի, քան մարդիկ, քանզի նրանք «հզոր են ուժով» լսելու և Նրա կամքը կատարելու մեջ, ինչպես ասվում է սաղմոսում. «Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։ Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զորքեր, սպասավորնե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր։ Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա» (Սաղմ. 102։20-22)։ Հրեշտակներն ավելի լավ գիտեն Աստծուն, որովհետև Նա Իր ուժն արտահայտում է աշխարհում նաև հրեշտակների միջոցով։ Ահա հենց այստեղ էլ արտահայտվում է հրեշտակների գործունեության հայտնութենական ոլորտը. հայտնութենականը հրեշտակների և մարդկանց հարաբերության ոլորտն է. Աստծո հրահանգով երկնավորները կոչված են սպասավորելու նաև մարդուն, ինչպես առաքյալն էլ է ասում «բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Լինելով երկնաբնակ՝ նրանք իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածության մեջ կենցաղվարող մարդու հետ և մարդու համար։ Հրեշտկներն էլ առավել պատիվ էին համարում իրենց ծառայությունը մատուցել Աստծո Որդուն Նրա երկրային կյանքի ընթացքում, ինչպես ասված է. «Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես» (Սաղմ. 90։11-12 հմմտ. Մատթ. 4։6, Ղուկ. 4։10-11)։ Թերևս [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] օգտվում էր հրեշտակների ծառայությունից հույժ անհրաժեշտ դեպքերում՝ հիմնականում [[սատանա]]յի որոգայթների դեմ պայքարելիս, ինչպես ասենք [[Քրիստոսի փորձությունն անապատում|անապատի փորձության]] (Մատթ. 4։11, Մարկ. 1։ 13) և Գեթսեմանի աղոթքի ժամանակ (Ղուկ. 22։43)։ Եթե տարբաժանենք հրեշտակների կողմից մարդկանց ցույց տրվող ծառայությունը, ապա կարելի է բաժանել սպասավորության հետևյալ դրսևորումների՝
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից