«Մոդեստ Մուսորգսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Modest-Mussorgsky-young.jpg|150px|մինի|ձախից|Մուսորգսկին սպայական համազգեստով]]
Մոդեստ Մուսորգսկին 6 տարեկանից սկսել է [[դաշնամուր]] նվագել մոր ղեկավարությամբ։ 1849 թվականին ընդունվել է [[Պետերբուրգ]]ի Պետրոպավլովյան դպրոցը, 1852–18561852-1856 թվականներին սովորել գվարդիական ենթասպաների դպրոցում։ Միաժամանակ երաժշտության դասեր է առել դաշնակահար Անտոն Գերկեից։
 
1852 թվականին հրատարակվել է Մուսորգսկու առաջին ստեղծագործությունը՝ «Ենթասպա» [[Պոլկա (պար)|պոլկա]]ն դաշնամուրի համար։ Մուսորգսկու ընդհանուր և երաժշտական զարգացման վրա վճռական ազդեցություն է գործել ծանոթությունը [[Ալեքսանդր Դարգոմիժսկի|Ալեքսանդր Դարգոմիժսկու]], [[Վլադիմիր Ստասով]]ի, [[Միլի Բալակիրև]]ի հետ (1856–18571856-1857
 
Բալակիրևի ղեկավարությամբ Մուսորգսկին սկսել է լրջորեն պարապել կոմպոզիցիա, 1858 թվականին թողել է զինվորական ծառայությունը։ 1863–18661863-1866 թվականներին աշխատել է «Սալամբո» օպերայի վրա (ըստ [[Գյուստավ Ֆլոբեր]]ի [[Սալամբո|համանուն վեպի]], անավարտ է), որն աչքի է ընկնում ժողովրդական–մասսայականժողովրդական-մասսայական տեսարանների դրամատիզմով։
[[Պատկեր:Modest Músorgski, por Iliá Repin.jpg|մինի|[[Իլյա Ռեպին]]. Մոդեստ Մուսորգսկու դիմանկարը, 1881 թվական]]
1860-ական թվականների կեսերին ձևավորվել է Մուսորգսկու՝ ռեալիստ արվեստագետի աշխարհայացքը։ Անդրադառնալով ժողովրդի կյանքից վերցված սուր սոցիալական թեմաների՝ ստեղծել է [[Նիկոլայ Նեկրասով]]ի, [[Տարաս Շևչենկո]]յի, [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] և սեփական տեքստերով երգեր ու ռոմանսներ («Կալիստրատ», «Երյոմուշկայի օրորոցայինը», «Որբուկը», «Սեմինարիստ» և այլն), որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկային կերպարներ։
Տող 16.
Հնչյունային գույների հյութեղությամբ առանձնանում է «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պատկերը (1867)։ Օպերային դեկլամացիայի բնագավառում համարձակ փորձ էր Մուսորգսկու «Ամուսնություն» ([[Նիկոլայ Գոգոլ]]ի կատակերգության չփոփոխված տեքստով, 1868) անավարտ օպերան։
 
Կոմպոզիտորի մեծագույն ստեղծագործությունը «[[Բորիս Գոդունով (օպերա)|Բորիս Գոդունով]]» օպերան է (ըստ [[Ալեքսանդր Պուշկին]]ի ողբերգության, 1868–18691868-1869, բեմ. Պետերբուրգի [[Մարիինյան թատրոն]]ում, 1874)։
 
1870-ական թվականներին աշխատել է «Խովանշչինա» «ժողովրդական երաժշտական դրամա»-ի (լիբրետոն Մուսորգսկու, 1872–18801872-1880, անավարտ է) և քնարական–կատակերգականքնարական-կատակերգական «Սորոչինյան տոնավաճառ» (ըստ Գոգոլի վիպակի, 1874–18801874-1880) օպերայի վրա։ «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» երաժշտական դրամաներում դինամիկական վառ ժողովրդական մասսայական տեսարանները զուգակցված են առանձին կերպարների խոր հոգեբանական, վառ անհատական բնութագրերի հետ։
 
Միաժամանակ ստեղծել է «Առանց արևի» (1874), «Մահվան երգերն ու պարերը» (1875–771875-77) վոկալ շարքերը (դրանցում բնութագրման հիմնական միջոցը մարդկային խոսքի կենդանի ինտոնացիան է), «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտը (1874) և այլն։ «Խովանշչինան» կոմպոզիտորի մահից հետո ավարտել է [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով]]ը, «Սորոչինյան տոնավաճառի» վրա աշխատել են [[Ալեքսանդր Լյադով]]ը, [[Ցեզար Կյուի]]ն։
[[Պատկեր:1989 CPA 6047 natural color.jpg|մինի|Մուսորգսկուն նվիրված խորհրդային նամականիշ, 1989 թվական]]
1896 թվականին Ռիմսկի–ԿորսակովըՌիմսկի-Կորսակովը կատարել է «Բորիս Գոդունովի» նոր խմբագրություն։ 1959 թվականին «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաները վերախմբագրել և գործիքավորել է [[Դմիտրի Շոստակովիչ]]ը։
 
Մուսորգսկին [[XIX դար]]ի մեծագույն ռեալիստ–կոմպոզիտորներիցռեալիստ-կոմպոզիտորներից է։ Երաժշտության մեջ ձգտել է հասնել կենսական ճշմարտացիության, կերպարների հոգեբանական և կենցաղային կոնկրետության։ Հերքելով ավանդական ակադեմիական նորմերն ու պատկերացումները՝ Մուսորգսկին համարձակորեն որոնել, փորձարկել է երաժշտաարտահայտչական նոր միջոցներ։ Հիմնվելով խոսակցական լեզվի ինտոնացիաների և ռուսական ժողովրդական երգերի մեղեդիների վրա՝ ստեղծել է ինքնատիպ, արտահայտիչ երաժշտական լեզու։
 
Մուսորգսկու երաժշտությունը մեծ ազդեցություն է գործել հետագա կոմպոզիտորների՝ [[Սերգեյ Պրոկոֆև]]ի, [[Դմիտրի Շոստակովիչ]]ի, [[Լեոշ Յանաչեկ]]ի, [[Կլոդ Դեբյուսի]]ի ստեղծագործության վրա։