«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
[[1847|1847 թվականի]] մարտի 11-ից Տոլստոյը [[Կազանի հոսպիտալ]]ում էր։ Մարտի 17-ից նա սկսեց օրագիր պահել, որտեղ, [[Բենջամին Ֆրանկլին]]ի օրինակով, իր առջև ինքնակատարելագործման խնդիրներ ու նպատակներ էր դնում, նշում այդ խնդիրների իրագործման հետ կապված նվաճումներն ու անհաջողությունները, վերլուծում էր իր թերություններն ու մտքի ընթացքը, իր արարքների շարժառիթները<ref>{{cite web| author =Алексеева Г., Пешкова М.| date =2010-09-19| url =http://www.echo.msk.ru/programs/time/711331-echo/ | title =Լև Տոլստոյ: Ամերիկյան երկխոսություններ| work = |publisher =Эхо Москвы| accessdate = 2013-03-28| lang =|archiveurl=http://www.webcitation.org/6Fd7NKL7q|archivedate=2013-04-04}}</ref>: Այդ օրագիրը, որոշ ընդմիջումներով, նա պահեց ողջ կյանքի ընթացքում։
 
Բուժումն ավարտելով՝ 1847 թվականի ամռանը Տոլստոյը թողեց համալսարանը և մեկնեց բաժանման արդյունքում իրեն բաժին հասած «<nowiki/>[[Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)|Յասնայա Պոլյանա]]<nowiki/>»<ref>{{Ռուսերեն գիրք|автор = |часть = |заглавие =Краткий биографический очерк, написанный со слов графа Л. Н. Толстого его женой гр. С. А. Толстой 25 октября 1878 года |ссылка =http://feb-web.ru/feb/litnas/texts/l691/ln1-5104.htm |ответственный = |место = |издательство = |год =1910 |том = |страницы = 510|isbn = }}</ref>: Այստեղ նրա գործունեությունը նկարագրված է մասնավորապես «[[Կալվածատրոջ առավոտը]]» ստեղծագործության մեջ. Տոլստոյը ձգտում էր նորովի կառուցել իր հարաբերությունները գյուղացիների հետ։ Ժողովրդի առջև երատասարդ կալվածատիրոջ մեղքի զգացումն ինչ-որ կերպ մեղմելու նրա փորձերը վերաբերում են նույն թվականին, երբ լույս տեսան [[Դմիտրի Գրիգորովիչ|Դ. Վ. Գրիգորովիչի]] «Անտոն-Գորեմիկան» և [[Իվան Տուրգենև|Ի. Ս. Տուրգենևի]] «[[Որսորդի հիշատակարան]]ի» սկիզբը։
 
Իր օրագրում Տոլստոյն ինքն իր համար ձևակերպել էր կյանքի կանոնների ու նպատակների մեծ քանակություն, սակայն հաջողվում էր հետևել դրանց չնչին մասին միայն։ Հաջողվածների շարքում էին անգլերենի, երաժշտության և իրավագիտության լուրջ պարապմունքները։ Բացի այդ, ո՛չ օրագրում, ո՛չ նամակներում չի արտացոլվել Տոլստոյի մանկավարժական և բարեգործական գործունեության սկիզբը, չնայած 1849 թվականին նա առաջին անգամ գյուղացի երեխաների համար դպրոց բացեց, որտեղ հիմնական մանկավարժը ճորտ գյուղացի [[Ֆոկա Դեմիդովիչ]]ն էր, սակայն հաճախ Լև Նիկոլաևիչն ինքն էր անցկացնում պարապմունքները<ref name="Никитина"/>: