«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվել է [[1994]] թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում։ Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները՝ [[ԽՍՀՄ]] Կենտգործկոմը և Ժողկոմխորհը [[1930]] թ. [[հուլիս]]ի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) [[Երևանի պետական համալսարան]]ի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել [[Երևան]]ի գյուղատնտեսական ինստիտուտը։ [[1932]] թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մյուս մասնագիտությունների գծով։ [[1928]] թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ [[Անդրկովկաս]]ի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի [[հուլիս]]ի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ. Գ. Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա. Խանջյանը, Ա. Մռավյանը, Ս. Կասյանը, Ռ. Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ [[1931]] թ. [[հոկտեմբեր]]ի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ [[1932]] թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։
 
[[1932]] թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը [[1950]] թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Կառավարության [[1994]] թ. [[հուլիս]]ի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության [[2005]] թ. [[սեպտեմբեր]]ի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա. Ց. Խաչատրյանը (1994-1998), իսկ 1998 թվականից մինչ օրս2018 թվականը բուհը ղեկավարումղեկավարել է [[ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա]]յի թղթակից անդամ Ա. Պ. Թարվերդյանը։ 2018թ. դեկտեմբերի 25-ից ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը:

Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 4400, հեռակա ուսուցման համակարգում՝ 5800, քոլեջում՝ 157։ Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 450 ուսանող։ Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 240 է, որից շուրջ 200-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, 4-ը՝ Սիրիայից։ Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից։
{{Համայնապատկեր|build.jpg|900px|Համալսարանի առաջին մասնաշենքը}}