«Պեր Գյունտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
==Ստեղծման պատմություն==
1864 թվականին [[Հենրիկ Իբսեն|Իբսենը]] ստանալով գրականագիտական թոշակ, ընտանիքի հետ մեկնում է [[Իտալիա]], որտեղ երկու տարվա ընթացքում գրում էերկու պիես՝ [[Բրանդ (պիես)|«Բրանդ»]] (1865 թ.) և «Պեր Գյունտ» (1867 թ.): Թատերագիտության մեջ ընդունված է այս երկու ստեղծագործությունն ընդունել իբրև մեկ ամբողջություն՝ որպես ինքնորոշման և անհատականության կերտման երկու այլընտրանքային գաղափարներ: Պիեսում բանահյուսական կերպարները ներկայացված են որպես այլանդակ և չար արարածներ, իսկ գյուղացիները՝ դաժան ու բիրտ մարդիկ: Ի դեպ, [[Հենրիկ Իբսեն|Իբսենը]] կարծում էր, որ այդ հեքիաթի որոշ հերոսներ շատ նման են իր ընտանիքի անդամներին, հատկապես իր ծնողներին՝ Կնուդ Իբսենին և Մարիշեն Ալտենբուրգին։ [[Նորվեգիա]]յում և [[Դանիա]]յում պիեսը խիստ բացասական վերաբերմունքի արժանացավ: Օրինակ [[Հանս Քրիստիան Անդերսեն]]ն այն անվանեց կատարյալ անիմաստություն: Բայց հետզհետե, շնորհիվ Սոլվեյգի կերպարի, սկսվեց պիեսի վերաիմաստավորումն ու վերագնահատումը: Դրան մեծապես նպաստեց նաև «Պեր Գյունտ»-ի բեմադրման համար Իբսենի խնդրանքով [[Էդվարդ Գրիգ]]ի [[Պեր Գյունտ (սիմֆոնիկ սյուիտ)|գրած երաժշտությունը]]: Ավելի ուշ այն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես ինքնուրույն երաժշտական ստեղծագործություն:
Շարադրված լինելով նորվեգերենի [[բուկմոլ]] տարբերակով՝ «Պեր Գյունտ»-ը դարձել է ամենաշատ բեմադրված նորվեգական պիեսներից մեկը։ Գրված է նորվեգական համանուն հեքիաթի հիման վրա։