«Ալեքսիս Ցիպրաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
1999-2003 թվականներին եղել է «Սինասպիսմոս» երիտասարդական կազմակերպության քարտուղար։ Շուտով ընտրվում է Սինասպիսմոսի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ ավելի ուշ՝ 2004-ին՝ քարտուղարության անդամ։ Աթենքի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ 2006 թվականին, Ցիպրասը առաջադրվում է որպես [[Սիրիզա|«Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցության]] թեկնածու և հաղթանակ տանում՝ առաջ անցնելով իր կուսակից ընկեր Ալեկոս Ալավանոսից։ 2009 թվականին Ալեքսիս Ցիպրասն ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Ա» ընտրատարածքից։ 2012 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմության առաջնորդ: Այդ ընթացքում նա ձևավորել է իր ստվերային կաբինետ։
 
2015 թվականի հունվարին Ալեքսիս Ցիպրասը՝ [[Սիրիզա|«Սիրիզա» կուսակցության]] հետ միասին, հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ դաշինք կազմելով «Անկախ հույներ» կուսակցության հետ։ Արդյունքում, վերջինիս ղեկավարած քաղաքական ուժը զբաղեցնում է [[Հունաստանի խորհրդարան|Հունաստանի խորհրդարանի]] 300 մանդատներից 149-ը։ Վարչապետի պաշտոնում յոթ ամիս պաշտոնավարելուց հետո Ցիպրասը հրաժարական է տալիս և կոչ անում արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ ամիս։ 2015 թվականի սեպտեմբերին կայացած վարչապետի ընտրություններում Ցիպրասը տանում է բացարձակ հաղթանակ՝ հաջորդիվ վերականգնելով «Անկախ հույներ»-ի հետ կոալիցիոն դաշինքը: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում նա բանակցություններ է վարում [[Հունաստանի կառավարություն|Հունաստանի կառավարության]] [[Պարտքային պարտավորություն|պարտքային ճգնաժամի]] վերաբերյալ և արձագանքում [[Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ|Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին]]: 2015 թվականին Ալեքսիս Ցիպրասը [[Time Report|«Time» ամսագրի]] կողմից ճանաչվել է որպես աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը<ref>{{Cite news|url=http://time.com/3823031/alexis-tsipras-2015-time-100/|title=Time 100՝ Ալեքսիս Ցիպրաս, աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը time.com|last=|first=|date=ապրիլի 16, 2015|work=|publisher=|accessdate=|via=|website=Alexis Tsipras {{!}} TIME}}</ref>։ Ըստ մի շարք հետազոտությունների, Ցիպրասի իշխանությունը Հունաստանում այնքան էլ լեգիտիմ չէ<ref>{{cite web|url=http://www.huffingtonpost.gr/2017/05/23/eidiseis-diethnes-politiki-o-tsipras--sti-lista-me-tous-pente-ligotero-dimofileis-arxigous-meta-ton-trump_n_16762864.html|title=Հունաստանի մերօրյա ղեկավարությունը|last=|first=|date=մայիսի 23, 2017|website=|publisher=|accessdate=մայիսի 17, 2018}}</ref>։
 
== Վաղ տարիներ ==