«Գալիսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
 
Ի պատիվ այս երկրամասի՝ Գալիսիա է կոչվել [[Անտարկտիդա]]յի Վինսոն լեռնազանգվածի գագաթներից մեկը<ref>{{cite web|url=http://data.aad.gov.au/aadc/gaz/scar/display_name.cfm?gaz_id=137102|title=Galicia Peak |publisher=SCAR Composite Antarctic Gazetteer}}</ref>:
== Պատմություն ==
Ներկայիս Գալիսիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս միջին [[քարե դար]]ի ժամանակներից: Երկրամասի անվանումն առնչվում է կելտական ''գալեասի'' (Gallaeci) ցեղի հետ, որը մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ապրել է [[Դուերո]] գետից հյուսիս ընկած տարածաշրջանում: [[Կանտաբրյան պատերազմ|Կանտաբրյան պատերազմի]] ավարտին՝ մ. թ. ա. [[19 թվական]]ին այն ներառվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] կազմում, իսկ մեր թվարկության երրորդ դարում դարձել այդ կայսրության [[պրովինցիա]]ներից մեկը: Մ. թ. [[410 թվական]]ից այստեղ իշխել է գերմանական ''սուեբի'' ցեղը, [[585 թվական]]ից՝ վեստգոթերը, [[711 թվական]]ից՝ արաբական ումայադյան արքայատոհմի նշանակած կառավարիչները<ref>{{Cite book|url=https://books.google.co.uk/books?redir_esc=y&id=1NInAAAAMAAJ&q=718#v=snippet&q=718&f=false|title=Encyclopaedia Britannica; Or A Dictionary of Arts, Sciences, and Miscellaneous Literature|last=|first=|date=1823|publisher=Archibald Constable|year=|isbn=|location=|pages=496|language=en}}</ref>: [[740 թվական]]ին Գալիսիան ընդգրկվել է [[Աստուրիա]]յի քրիստոնեական թագավորության կազմի մեջ: [[Միջին դարեր]]ում այստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են գալիսիացի արքաներ<ref>{{cite book|last=Rodríguez Fernández|first=Justiniano|title=García I, Ordoño II, Fruela II, Alfonso IV|year=1997|publisher=Editorial La Olmeda|location=Burgos|isbn=84-920046-8-1}}</ref>, սակայն երկրամասը հիմնականում ղեկավարվել է [[Լեոն]]ի, իսկ ավելի ուշ՝ [[Կաստիլիա]]յի թագավորների կողմից՝ բոլոր դեպքերում պահպանելով իր սովորույթներն ու մշակույթը: [[16-րդ դար]]ից Գալիսիայի թագավորության ձայնը լսելի է դարձրել պատգամավորների ու քաղաքների ներկայացուցիչների վեհաժողովը՝ [[կորտես]]ը կամ [[խունտա]]ն<ref name="Artaza">{{cite book|last=de Artaza|first=Manuel Ma.|title=Rey, reino y representación : la Junta General del Reino de Galicia (1599–1834)|year=1998|publisher=Consejo Superior de Investigaciones Científicas|location=Madrid|isbn=84-453-2249-4}}</ref>: [[1833 թվական]]ին դրանք հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, և տարածաշրջանը վարչականորեն բաժանվել է չորս պրովինցիայի: 19-20-րդ դարերում աստիճանաբար աճել է ինքնավարության, գալիսիական մշակույթի ճանաչման հասնելու պահանջը, և այդ ուղղությամբ տարված պայքարն ի վերջո հանգեցրել է Գալիսիայի ինքնավարության կարգավիճակի հաստատնանը, բայց վրա հասած [[Ֆրանցիսկո Ֆրանկո|ֆրանկո]]յական հեղաշրջումն ու բռնապետությունը վերջ են դրել դրան: Տասնամյակներ անց տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոումների, [[1981 թվական]]ին անցկացված համաժողովրդական [[Հանրաքվե|հանրաքվ]]եի արդյունքում Գալիսիան կրկին բռնել է ինքնավարության վերականգնման ուղին:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գալիսիա» էջից