«Բաչատա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
[[File:CAB Soldiers celebrate Hispanic American month DVIDS118605.jpg|thumb|Բաչատա պարող զույգ]]
Ամենավաղ բաչատան սկզբնավորվել է Դոմինիկյան Հանրապետության ծայրամասերում XX դարի առաջին կեսին։ Խոսե Մանուալ Կալդերոնը ձայնագրել է առաջին բաչատա ժանրի երգը՝ «Borracho de amor»-ը 1962 թվականին։ Ժանրն իր մեջ ներառում էր պան-լատինական ամերիկյան ոճը՝ բոլերոն, միավորած սոն ժանրից բխող մի շարք տարրերի հետ և [[Լատինական Ամերիկա|Լատինական Ամերիկայում]] տարածված աշուղական երգեցողության ավանդույթները։ Իր պատմության ընթացքում բաչատան հիմնականում անտեսված է եղել Դոմինիկյան հանրապետության էլլիտայի կողմից և ասոցացվել գյուղական թերզարգացած խավի և հանցանքի հետ։ Դեռևս 1980 - ականներին Դոմինիկյան Հանրապետությունում բաչատան համարվում էր չափազանց գռեհիկ, բռի և չմշակված երաժշտություն հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակվելու համար։ 1990-ականներին, այնուամենայնիվ, բաչատայի գործիքավորումն ավանդական բաչատայի՝ նեյլոնե լարերով իսպանական կիթառից և մարակասից փոխվեց ժամանակակից բաչատայի՝ [[Էլեկտրակիթառ|էլեկտրական կիթառի]] և գուիրայի։ XXI դարում Monchy y Alexandra, [[Aventura (խումբ)|Ավենտուրա]] և նմանատիպ այլ խմբերի կողմից ստեղծված ''Urban Bachata-ի'' ի հայտ գալուց հետո բաչատա ժանրն ավելի է վերափոխվել։ Բաչատայի այս նոր ժամանակակից ոճերը դառնում են միջազգային ֆենոմեն։ Իսկ այսօր բաչատան լատինական երաժշտության ամենահայտնի ոճերից մեկն է։[[File:Bachata-wiki.jpg|thumb|Բաչատա]]
 
== Գործիքավորում ==
Ընդհանրապես բաչատա խումբը բաղկացած է յոթ գործիքներից՝ ''Requinto'' և ''Segunda'' տեսակի կիթառներից, էլեկտրական կիթառից, սովորական կիթառից, բաս կիթառից, բոնգո երաժշտական գործիքից և ''güira'' հարվածային գործիքից։ ''Segunda-ն'' ապահովում է երաժշտության սինկոպատը։ Բաչատա խմբերը հիմնականում կատարում են սովորական բոլերո ոճով (գործիքավորումը, որում օգտագործվում է [[արպեջո]] (երբ տոները հնչում են ոչ թե միաժամանակ, այլ միմյանց արագ հաջորդելով) բաչատայի տարբերակիչ առանձնահատկությունն է), սակայն մերենգե բաչատայի դեպքում հարվածային գործիքավորողը բոնգոյից անցնում է տամբորայի՝ դոմինիկյան թմբուկի։ 1960-ականներին և 1970-ականներին ''güira-ի'' փոխարեն օգտագործվել է մարակաս։ 1980-ականնրին մարակասից անցում տեղի ունեցավ դեպի ավելի ունիվերսալ ''güira-ի'', քանի որ բաչատան գնալով դառնում էր ավելի պարային<ref name="pacini1"/>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաչատա» էջից