«Արման Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 13.
* [[2011]] թվականի [[հոկտեմբերի 17]]-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ<ref>[https://president.am/hy/decrees/item/632 Ա. Կիրակոսյանին Վիեննայում Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին]</ref>։
* [[2012]] թվականի [[մարտի 23]]-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է [[Հունգարիա]]յում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան<ref>[https://president.am/hy/decrees/item/708 Ա. Կիրակոսյանին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին]</ref>։
* [[2018 թվական]]ի [[նոյեմբերի 28]]-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)<ref>{{Cite web|url=https://www.president.am/hy/decrees/item/4718/|title=Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-02-27}}</ref>:
 
Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ էր։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ․» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է [[1999]] թվականին և հանդիսացել նաև Արմանի դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը զետեղել է դեռևս 80-ական թվականներին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «[[Կոմիտաս]]» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «[[Հայկական ջարդեր]]ը [[1894]]-96 թթ.» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է [[2004]] փետրվարին՝ [[Դետրոյթ]]ի «Վանի» պետական համալսարանի կողմից։