«Գևորգյան հոգևոր ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն ==
1866 թ.թվականին [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։
 
1866 թ. [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։
 
Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869 թվականի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել [[Երևանի Պետական Համալսարան|Հայաստանի համալսարանի]] ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է [[Ազգային գրադարան]]ի և [[Մատենադարան]]ի հիմնարար ֆոնդերից։
 
XX20-րդ դ.դարի սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ։ Ճեմարանը պահվել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Էջմիածնի վանքի]] եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով։ Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով։
 
Ճեմարանի տեսուչներ են եղել [[Խորեն Գալֆայան|Խորեն եպս. Գալֆայանը]], [[Գաբրիել Այվազյան|Գաբրիել եպս. Այվազովսկին]], Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, [[Գարեգին Ա Հովսեփյան|Գարեգին վրդ. Հովսեփյանը]], Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։
1997–1998 թվականների ուսումնական տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։
 
[[1999]] թթվականից սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։
 
Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ [[ՀՀ]] Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։
 
2016 թ.թվականի հոկտեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին իրավունք շնորհեց ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:
 
== Ճեմարանի նշանավոր շրջանավարտներ ==