«Շամախի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+պատկեր
Տող 22.
 
== Բնակչություն ==
[[Պատկեր:Շամախի Տարազ.jpg|350px|մինի|ձախից|Շամախի քաղաքը («Տարազ» հանդես, 1890, 2)]]
{{Wikidata/Population}}
 
Շամախի քաղաքը հայտնի է եղել իր բարձրորակ [[Հայկական գորգ|գորգերով]], բարդ ու պարզ եղանակներով գործվող կարպետներով և [[Մետաքսագործություն|մետաքսագործությամբ]]: Շամախի քաղաքին և նրա բնակչության կազմին անդրադարձել է [[Մակար Բարխուդարյան|Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց]]ը իր «Աղվանց երկիր ու Դրացիք» ստեղծագործությունում: Այդ գրքում Բարխուդարյանցը նշում է, որ Շամախի քաղաքի բնակչության մեծ մասը գաղթել են [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի]] գավառներից: Բնակչությունը զբաղվել է վաճառականությամբ և տարբեր արհեստներով: Զարգացած է եղել հատկապես մետաքսագործությունը: Շամախի գյուղերի մեծ մասը եղել են հայաբնակ, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքը գորգագործությունն էր:
 
Տող 29 ⟶ 28՝
 
Շամախին հին ու բարեշեն քաղաք է, ունի 1300 շեն գյուղեր: 19-րդ դարում Շամախին դադարում է միջազգային կարևոր կենտրոն լինելուց: Սակայն հայ բնակիչները շարունակում էին զբաղվել արհեստներով և առևտրով<ref>{{Cite book|title=ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին|last=Խաչիկյան|first=Լևոն|publisher=|year=1950|isbn=|location=|pages=}}</ref>:
{{Wikidata/Population}}
 
== Արվեստ ==
=== Գորգագործություն ===
Մինչև 20-րդ դարի սկիզբը Շամախիում գործված հայկական գորգերն ու կարպետները, որոնք հայտնի են Շիրվան անվանումով, աչքի են ընկնում յուրահատուկ նրբությամբ և թեթևությամբ: Քաղաքում կային հատուկ ներկատներ, որտեղ կարմիր գույնը ստանում էին [[որդան կարմիր]]ով: Մ. Իսաևը նշում է, որ դա պայմանավորված էր Շամախիում  բարձրորակ գորգերի համար գառան բրդի օգտագործմամբ: Օգտագործում էին գառան այն բրդերը, որոնց երկարությունը թույլ էր տալիս թել մանել ոչ միայն խավի, այլև հենքի և միջնաթելի համար: Գառան բուրդը չափազանց փափուկ է և փայլուն: Ա. Փիլարովը 1913 թվականին գրում է, որ Շամախիի գավառում արտադրվում էին « կափրիստանյան» կոչված գորգեր, որոնք գործվում էին Ղուբայում: Հեղինակը նշում է, որ չգերազանցված որակ ունեն Շամախիի կարպետները: Շամախիում գործված կարպետների մեջ առանձնահատուկ են բարդ եղանակով գործվող «Սումախ» անվանումով կարպետները, որոնք մեծ քանակով արտադրվում էին նաև [[Շուշի]]ում: Մ. Իսաևը 1932 թվականին նշում է , որ մինչև 1930 թվականը գորգագործության զարգացած ձևերը պահպանվում էին Անդրկովկասի բնիկների ՝ հայերի և [[լեզգիներ]]ի մոտ:
 
Ըստ օտար հեղինակների Շիրվան գորգերի երկրաչափական զարդաձևեր կրկնում են «Ղազաղ» (Գարդման, Տավուշ) խմբին դասվող գորգերի զարդաձևերին: «Շիրվան »գորգերին բնորոշ են բուսական և ծաղկային մոտիվները և կարմիր գույնի գերակշռությունը, որոնք հատկապես բնորոշ են արցախյան գորգերին: Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջում ինչպես նշվեց վերևում  Շամախիի շատ գաավառներում բնակվել են բացառապես հայեր: Միայն նշենք, որ 17-18-րդ դարերի սկզբին Շամախին Պարսկաստանից դեպի Ռուսաստան տանող առևտրական գլխավոր ճանապարհի  կարևոր կայաններից էր:  Արցախյան գորգերում հանդիպող բազմաթիվ զարդային մոտիվներ, նախշեր հանդիպում են շամախիի գորգերի վրա նույնպես: Այդ գորգերից են թագ գորգերը, մեդալյոնավոր գորգերը, արծվագորգերը, արև գորգերը, որոնց բնորոշ շատ դետալներ հանդիպում են հենց Շամախի գորգերի վրա:  Ընդհանրապես Ղարաբաղյան գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները: Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ: Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում: Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններով հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով: Իսկ գորգանկարի  մնացած  հատվածները  հագեցված  են,  զարդագոտիների  սղոցատամ  տերևազարդերով,  կեռազարդ  շուշանաձևերով  և  չորս  խոյանշանների  համադրմամբ  ձևավորվող  վարդյակներով: Տարբերվում  են  իրենց  գունային  լուծումներով: Կենտրոնական դաշտը հիմնականում լինում է կարմիր, երբեմն կապույտ, իսկ զարդագորիների մեջ հիմնականում հանդիպում են կապույտը, սպիտակը, դարչնագույնը և այլն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շամախի» էջից