«Աշոտ Գ Ողորմած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+պատկեր
Տող 10.
| հաջորդող = [[Սմբատ Տիեզերակալ]]
}}
[[Պատկեր:Աշոտ Ողորմածի գերեզմանը.jpg|370px|մինի|ձախից|Աշոտ Ողորմածի գերեզմանը, լուսանկարը՝ Վրույրի («Արաքս» հանդես, 1892, Բ)]]
'''Աշոտ Գ Ողորմած''' (ծն. թ. անհայտ մոտ 905–977) Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ [[Աբաս Ա Բագրատունի|Աբասին]]։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է [[Դվին]]ն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը [[Կարս]]ից տեղափոխել է [[Անի]], որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ [[Հովհան Չմշկիկ]] կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և [[Բյուզանդիա]]յի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ [[Խոսրովանույշ]] թագուհին, 966 թ.–ին հիմնել է [[Սանահինի վանք|Սանահինի]], իսկ 976 թ.–ին՝ [[Հաղպատի վանք|Հաղպատի]] վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։