«Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 26.
 
== Գահի հավակնություն ==
Ավելի ուշ Վիկտորիան իր մանկությունը նկարագրում էր «բավական տխուր ժամանակահատված»։ Նրա մայրը չափազանց պաշտպանողականպահպանողական էր և Վիկտորիան մեծանում էր մյուս երեխաներից առանձին, այսպես կոչված «Կենսիգտոնյան համակարգով»` մշակված կանոնների և արձանագրությունների շարք, որոնք կազմվել էին Դքսուհու և իր ամբիցիոզ և բռնակալ կառավարչի՝ Սըր Ջոն Կոնրոյի կողմից. համաձայն այս համակարգի արքայադստերը արգելվում էր հանդիպել, շփվել այն մարդկանց հետ, որոնք Դքսուհու և Կոնրոյի կարծիքով համարվում էին անցանկալի։ Դքսուհին խուսափում էր արքունիքում լինելուց, քանի որ միշտ վեճի էր բռնվում թագավորի ապօրինածին երեխաների հետ։ Վիկտորիան միևնույն ննջարանն էր կիսում իր մոր հետ, մասնավոր դասընթացներ էր ունենում հատուկ դասացուցակով, իսկ ազատ ժամանակը անցկացնում էր՝ իր տիկնիկներով և թագավոր Չառլզի սպանյել՝ Դաշի հետ խաղալով։ Նա ուսուցանում էր [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], [[իտալերեն]] և [[լատիներեն]], սակայն տանը միայն խոսում էր [[անգլերեն]]։ 1830 թվականին, Կենտի Դքսուհին և Կոնրոյը Վիկտորիայի հետ ուղևորվեցին Անգլիայի կենտրոն՝ այցելելու Մալվերնի բլուրները՝ կանգառելով քաղաքներում և երկրի հայտնի տներում։ Նման ճանապարհորդություններ [[Անգլիա]]յում և [[Ուելս]]ում կատարվեցին [[1832]], [[1833]], [[1834]] և [[1835]] թվականներին։ Վիկտորիային ոգևորությամբ ընդունում էին բոլոր տներում, ինչը թագավորի սրտով չէր։ Ուիլյամը ճանապարհորդությունները համեմատում էր թագավորական առաջխաղացումների հետ՝ մտահոգվելով, որ այս փաստը Վիկտորիային ավելի շուտ դարձնում է իր թշնամին և ոչ ժառանգորդուհին։ Վիկտորիային դուր չէր գալիս ճանապարհորդելը։ Հասարակության մեջ անընդհատ հայտնվելը նրան հոգնեցնում էր, իսկ հանգստի համար քիչ ժամանակ էր մնում։ Սակայն նրա մայրը հաշվի չէր առնում Վիկտորիայի բողոքները։ [[1835]] թվականի [[հոկտեմբեր]]ին Ռամսգեյթում Վիկտորիան ուժեղ ջերմություն ունեցավ, որը Կոնրոյի համար երեխայական պահանջներ էր։ Այդ ժամանակ, երբ Վիկտորիան ծանր հիվանդ էր, մայրը և Կոնրոյը անհաջող կերպով համոզում էին, որ Կոնրոյին դարձնի իր անձնական քարտուղարը։ Դեռահաս ժամանակ Վիկտորիան դեմ էր, որ Կոնրոն որևէ առնչություն ունենա իր գործերի հետ։ Իսկ արդեն թագուհի դառնալուց հետո նրան արգելեց իր մոտ լինել, սակայն Կոնրոն շարունակում էր Վիկտորիայի մոր տանը մնալ։ 1836 թվականին Դքսուհու եղբայր Լեոպոլդը, որը 1831 թվականից ի վեր [[Բելգիա]]յի թագավորն էր, հույս ուներ իր զարմուհուն ամուսնացնել իր զարմիկի Ալբերտի հետ։ Լեոպոլդը, Վիկտորիայի մայրը և Ալբերտի հայրը քույր-եղբայր էին։ Սակայն թագավոր Ուիլյամին դուր չէր գալիս այս գաղափարը։ Նա նախընտրում էր [[Հոլանդիա]]յի արքայազն Ալեքսանդրին։ Վիկտորիան տեղյակ էր այս ամենից և քննադատորեն էր մոտենում։
 
== Թագավորման առաջին տարիներ ==