«Էռնեստ Հեմինգուեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
Պաուլինան` ով հղի էր, տարեվերջին ուզեց վերադառնալ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներ]]: Ջոն Դոս Պասսոսը խորհուրդ տվեց հանգրվանել Քի ՈՒեսթում, ու նրանք լքեցին Փարիզը 1928 թվականի մարտին: Հեմինգուեյը բավականին ծանր վնասվածք ստացավ Փարիզի իրենց լոգարանում, անզգուշաբար գցելով գլխի վրա զուգարանի շղթան` մտածելով, որ այն լուսավորություն ապահովող կոճակն է: Հենց այս պատահարն է Հեմինգուեյի ճակատի վրա տեղ գտած սպիի պատճառը, սպիի, որով նա անցկացրեց իր կյանքի գերակշռող տարիները: Հեմինգուեյը դժկամությամբ էր պատասխանում այդ սպիի մասին հաճախ տրվող հարցերին: Փարիզը լքելուց հետո, Հեմինգուեյը,  ասել է. «Այլևս երբեք չեմ ապրի մեծ քաղաքներում»:
 
==== '''Քի ՈւեսթըՈւեսթ և Կարիբյան ավազան''' ====
Հեմինգուեյն ու Պոլինին մեկնում են Կանզաս Սիթի, որտեղ ծնվում է նրանց որդին՝ Պատրիկը, 1928 թվականի հունիսի 28-ին: Պաուլինը ունեցավ ծանր ծննդաբերություն, որը Հեմինգուեյը արտացոլել է իր «<nowiki/>[[Հրաժեշտ զենքին]]<nowiki/>» վեպում: Պատրիկի ծնունդից հետո Պոլինին և Հեմինգուեյը այցելեցին Վայոմինգ, Մասաչուսեթս և Նյու Յորք: Ձմռանը նա Նյու Յորքում էր, երբ  հեռագիր ստացավ, որը տեղեկացնում էր հոր ինքնասպանության մասին: Հեմինգուեյը իրեն կործանված էր զգում, քանի որ ընդամենը միառժամանակ առաջ էր նամակ գրել հորը տեղեկացնելու, որ նա չանհանգստանա ֆինանսական դժվարություների մասին, բայց նամակը հորը հասել էր ինքնասպանությունից րոպեներ հետո: