«Ազատ ոճի ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Մրցության կանոնները ==
Ազատ ոճի [[ըմբշամարտի ըմբշամարտ]] մրցումների ժամանակ մրցակիցները տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ։ Հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից՝ 30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորներ ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։ Եթե առաջին երկու մրցամասերում հաղթում է նույն ըմբիշը, ապա նրան շնորհվում է հաղթանակ՝ առանց երրորդ մրցամասի անցկացման։
 
[[Մաքուր հաղթանակ]]ի դեպքում գոտեմարտն ավարտվում է։ Եթե առաջին երկու մրցամարտերն ավարտվում են և՛ մեկ, և՛ մյուս ըմբիշի հաղթանակով, ապա, առանց միավորները հաշվի առնելու, անցկացվում է երրորդ մրցամասը, որում հաղթանակը որոշվում է միավորների առավելությամբ։