«Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 13.
| կարգախոս = Ազատություն կամ մահ
}}
'''Հունաստան''' ({{lang-el|Ελλάδα}} {{Audio-IPA|Ellada.ogg|[eˈlaða]}}), պաշտոնապես՝ '''Հունաստանի Հանրապետություն''' ({{lang|el|Ελληνική Δημοκρατία}}, ''{{transl|el|Ellīnikî Dīmokratía}}''<ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/gr.html|title=World Factbook – Greece: Government|date=15 March 2007|publisher=[[Central Intelligence Agency]]|accessdate=2007 թ․ ապրիլի 7}}</ref>), պետություն [[Հարավ-արևելյան Եվրոպա|Հարավարևելյան Եվրոպայում]]<ref>http://unstats.un.org/unsd/geoinfo/ungegn/docs/23-gegn/wp/gegn23wp48.pdf</ref>: Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն [[Աթենք]]ն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև [[Պիրեյ|Պիրեոս]] համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ [[2011]] թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է [[Ալբանիա]]յին, [[Մակեդոնիա|Մակեդոնիայի Հանրապետությանը]] և [[Բուլղարիա]]յին, իսկ արևելքից՝ [[Թուրքիա]]յին։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է [[Էգեյան ծով|Եգեյան]], արևմուտքից՝ [[Հոնիական ծով|Հոնիական]], իսկ հարավից՝ [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովերի ջրերը]]։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ [[Կրետե]]ն, [[Դոդեկանես]]ը, [[Կիկլադներ]]ը և [[Հոնիական կղզիներ]]ը։ Հունաստանի տարածքի 80 %-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը [[Օլիմպոս]]ն է (2917 մ)։
 
Ժամանակակից Հունաստանն իր արմատներով սկիզբ է առնում [[Հին Հունաստան]]ի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է [[Արևմտյան մշակույթ|արևմտյան քաղաքակրթության]] բնօրրանը։ Այն [[Ժողովրդավարություն|ժողովրդավարության]]<ref>[[Moses I. Finley|Finley, Moses I.]] (1985). ''Հին և ժամանակակից ժողովրդավարություն''. 2d ed. London: [[Hogarth Press]].</ref>, [[Արևմտյան փիլիսոփայություն|արևմտյան փիլիսոփայության]],<ref>[[Ֆրեդերիկ Կոպլեստոն]]. ''Փիլիսոփայության պատմություն, հատոր 1''.</ref> [[Օլիմպիական խաղեր]]ի, [[Արևմտյան գրականություն|արևմտյան գրականության]] և [[Պատմագրություն|պատմագրության]], [[Քաղաքագիտություն|քաղաքագիտության]], հիմնական գիտական և [[մաթեմատիկա]]կան սկզբունքների, արևմտյան թատրոնի<ref>Brockett, Oscar G. (1991)''Թատրոնի պատմություն'' (sixth edition). Boston; London: [[Allyn & Bacon]].</ref> բնօրրանն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային Ժառանգության ցանկում]] գտնվող 17 հուշարձաններով․ այդ ցուցանիշով Հունաստանը 13-րդն աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
 
Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է [[1830]] թվականին՝ [[Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)|Հունական անկախության պատերազմից]] հետո, երբ երկիրը ստանալով եվրոպական պետությունների օգնությունը կարողացավ դուրս գալ թուրքական դարավոր լծից և հռչակվել անկախ պետություն՝ [[Հունաստանի թագավորություն]]։ 1981 թվականից Հունաստանը [[Եվրոպական միություն|Եվրամիության]], իսկ 2001 թվականից՝ [[Եվրոգոտի|Եվրոգոտու]] անդամ է<ref name="europa.eu2">{{cite web|url=http://europa.eu/about-eu/Երկրներ/անդամ երկրներ/Հունաստան/index_en.htm|title=Member States of the EU: Greece|publisher=[[Եվրամիություն]]|accessdate=2007 թ․ ապրիլի 7}}</ref>։ ՆԱՏՕ-ի անդամ է<ref name="integrated19742">Հունաստանը 1974 թ. օգոստոսի 14-ին իր զորքերը դուրս բերեց ՆԱՏՕ-ի ռազմական կառույցից ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման։ Հունաստանը վերստին ընդգրկվեց ՆԱՏՕ-ի կազմում 1980 թ.թվականին</ref> և [[ՄԱԿ]]-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է՝ բարձր շահութաբեր տնտեսությամբ, ինչպես նաև բնակչության բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թվականի տվյալներով, ըստ կյանքի որակի այս երկիրը աշխարհում 21-րդն է<ref>{{cite web|url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/01/weodata/groups.htm#ae|title=World Economic Outlook Database April 2011—WEO Groups and Aggregates Information|publisher=[[International Monetary Fund]]|accessdate=2011 թ․ հունիսի 27}}</ref><ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/appendix/appendix-b.html|title=Appendix B :: International Organizations and Groups|work=[[The World Factbook]]|publisher=[[Central Intelligence Agency]]|accessdate=2010 թ․թվականի օգոստոսի 19}}</ref>:
 
== Անվան ծագումնաբանություն ==