«Էժեն Սկրիբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Օգյուստեն Էժեն Սկրիբ''' ({{lang-fr|'''Augustin Eugène Scribe'''}}, {{ԱԾ}}), [[ֆրանսիացի]] թատերագիր, լիբրետիստ, վիպասան: ՀամբավվելՀայտնի է որպես մեծ հաջողություններ արձանագրած «գրանդ օպերաների» [[լիբրետո]]ների և այսպես կոչված՝ «լավ կառուցված թատերախաղերի» («''pièce bien faite''»), հիմնականում՝ [[կատակերգություն]]ների ու [[վոդևիլ]]ների հեղինակ, թատերախաղեր, որ ժողովրդականություն վայելող թատրոնների խաղացանկերի հիմքն են հանդիսացել մեկ հարյուրամյակից ավելի:
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Փարիզ]]ում, մետաքսեղենի առևտրականի ընտանիքում: Լավ կրթություն է ստացել. ծնողները Էժենին նախապատրաստել են իրավաբանական գործունեության համար: Սակայն նա շուտով նախապատվությունը տվել է բեմի համար թատերախաղեր գրելուն: Իր առաջին երկը [[1810 թվական]]ին անանուն կերպով ներկայացրել է ''Վարիետե'' թատրոնին, բայց հաջողություն չի ունեցել: Չի հուսահատվել, շարունակել է համառորեն ու բեղուն կերպով ստեղծագործել, թեև՝ դարձյալ առանց որոշակի հաջողության (և այդպես՝ հինգ տարի շարունակ): Առաջին լուրջ հաջողությունը Սկրիբին բերել է [[1815 թվական]]ին Դ. Պուարսոնի համահեղինակությամբ գրած ''Une Nuit de la garde nationale'' (''«Ազգային գվարդիայի գիշերը»'') թատերախաղը: Հետագայում ևս նա հաճախ համագործակցել է այլ հեղինակների, այդ թվում՝ թատերագիրներ [[Մելվիլ]]ի, [[Էռնեստ Լեգուվե]]ի, [[Ժան Ֆրանսուա Բայար]]ի հետ: Նրա առաջին երկը, որ բեմադրվել է առավել բարձրակարգ թատրոնում՝ ''Théâtre Français''-ում, [[1822 թվական]]ին գրած ''Valérie'' կատակերգությունն էր<ref name="EB1911">{{EB1911|inline=y|wstitle=Scribe, Augustin Eugène|volume=24|page=482}}</ref>: