9734
edits
չ (5.77.146.41 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։) Պիտակ: Հետշրջում |
|||
Ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում]] (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթի»]] արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ»]] գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004
[[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» ([[Մոսկվա]], 1975), «Փառահամար» ([[Երևան]], 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), [[լիտվերեն]]՝ «Վիպակների ժողովածու» ([[Վիլնյուս]], 1979), [[բուլղարերեն]]՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» ([[Վառնա]], 1981) գրքերը։
== Աղբյուրներ ==
* [[Հայկ Խաչատրյան]], Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 1, Երևան, 1990:
* [http://www.gaiff.am/am/tribute/2005/burninglantern/ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում]
== Արտաքին հղումներ ==
* [https://garoun.am/?tag=%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6 Աղասի Այվազյանը «Գարունի» կայքում]
* [http://granish.org/authors/aghasi-ayvazyan/ Աղասի Այվազյանը Գրանիշ գրական համայնքում]
* [http://armenianhouse.org/aivazyan/aivazyan-ru.html Այվազյանի կենսագրությունը և ստեղծագործությունները ռուսերեն լեզվով։]
{{Արտաքին հղումներ}}{{Հայկական գիր և գրականություն}}▼
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Այվազյան, Աղասի}}
|
edits