«Էժեն Սկրիբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Սկրիբի բազմաթիվ թատերախաղեր ոչ միայն բազմիցս ներկայացվել են ֆրանսիական բեմերում, այլև թարգմանվելով՝ բեմադրվել են արտասահմանյան շատ [[թատրոն]]ներում; Առավել սիրված գործերը հետագայում էկրանավորվել են: Ընդհանուր առմամբ նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է շուրջ երեք տասնյակ [[կինոֆիլմ]]: Ընդ որում՝ «Մի բաժակ ջուր»-ը, «Սատանայի եղբայրը», «Թուխ աղջիկը», «Ադրիանա Լըկուրվորը» էկրանավորվել են մի քանի անգամ (տարբեր երկրներում, տարբեր կինոռեժիսորների կողմից):
 
Սկրիբի ստեղծագործության կարևոր մասն են կազմում նրա [[լիբրետո]]ները: Նա համագործակցել է ժամանակի խոշորագույն [[կոմպոզիտոր]]ների հետ՝ լիբրետոներ գրելով այնպիսի [[օպերա]]ների համար, որոնք ներկայացվել են [[Փարիզ]]ի [[Գրանդ օպերա]]յում և այլ նշանավոր օպերաներում: Նրա լիբրետոներից շատերը ստեղծել են «գրանդ օպերա» անվանված ժանրի հիմքը և փոխել ֆրանսիական քնարական, դրամատիկ օպերայի զարգացման ողջ ընթացքը<ref>Crosten, p. 89</ref>: Սկրիբը համագործակցել է [[Ջակոմո Մեյերբեր]]ի (''Les Huguenots'', ''Robert le diable'', ''L'Africaine'' և այլն), Ջուզեպե Վերդիի (''Les vêpres siciliennes''), [[Վինչենցո Բելլինի]]ի (''La sonnambula''), [[Դանիել Օբեր]]ի (''Fra Diavolo '', ''La muette de Portici'', ''Gustave III'' և այլն), [[Գաետանո Դոնիցետտի]]ի (''Dom Sébastien''), [[Ջոակինո Ռոսսինի]]ի (''Le comte Ory'') և այլ կոմպոզիտորների հետ:
 
== Մեծարանք ==