«Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

::::Լավ, [[Մասնակից:Samo04|Սամվել ջան]]: Ես այսուհետ ուշադիր կլինեմ նման քննարկումներից և կփորձեմ հնարավորինս չեզոք պատասխանել նույնիսկ ագրեսիվ բնույթի տեքստերին: Քո ցանկությունն է՝ ժամանակ ունենալու դեպքում վերլուծել թե ոչ: Ես վերջին անգամ քննարկման մեջ գրեցի, որ իրեն ասելու ոչինչ չունեմ: Անիմաստ է քննարկում շարունակել մեկի հետ, ով Դիարբեքիրն ու Տիգրանակերտը նմանեցնում է, Շահբուլաղը դասում է 1-ին դարի, պատկեր է ձևափոխում՝ ասելով որ արդեն այդ նկարը կար, բայց այդ նկարը չկա, պատկեր է ներբեռնում՝ նշելով որպես սեփական աշխատանք, իբր խոսել է Ռուբիկ Քոչարյանի հետ անձամբ, և այլն: Ինձ համար կարևորն Իրանի հոդվածները ավարտելն է, դրանով եմ զբաղվում: Ինքս էլ, ինչպես Դուք, հայոց պատմության մասնագետ չեմ, և երբ ժամանակ լինի հայոց պատմությամբ զբաղվելու՝ կկարդամ հավելյալ գրականություն և հնարավոր է դրան էլ կանդրադառնամ: Ի դեպ, հետգրության կարգով ասեմ, որ անցած տարի հուլիսին առաջին անգամ այցելել էինք Արցախ, և շատ պատահականությամբ և ուրախությամբ այնտեղ հանդիպեցինք հնագետների: Մի կին հնագետ (անունը չեմ հիշում) մեզ բացատրեց այդ և նախորդող տարիների գտածոների մասին, և ասաց, որ նրանք բոլորը քաղաքը վերագրում են Տիրան Ա-ին՝ Տիգրան Մեծի հորը: Թե որքանով էր նա համոզված այդ կարգի մանրամասնության մեջ (չէ որ գնում է դարերի խորքը և խոսում է մեկ-երկու տասնամյակի ճշրտության մասին)՝ բացատրեց այնպես, որ Արցախի լեռների դիմաց Աղվանքի մազքութներից պաշտպանվելու համար Տիրան Ա-ն կառուցել էր այդ բերդ-քաղաքը Արտաշատի ու Երվանդաշատի ոճով՝ ավելի շատ պարթևական, և Գառնիի ամրոցի պես ծիծեռնակապոչ միացությամբ՝ մեջը արճիճ լցնելով: Տիգրան Մեծը, դրան հակառակ, կառուցել էր երկու բացարձակ հելլենիստական քաղաք-Տիգրանակերտ՝ մեկը Նախիջևանում ([https://www.google.com/maps/place/Beneniar,+Azerbaijan/@39.158012,45.5091906,11z/data=!4m5!3m4!1s0x40168013ef8b62db:0x41437de5701b3a1a!8m2!3d39.1469605!4d45.6523573 Բենենիար]), մյուսն էլ՝ Գանձակի տարածքում (արքայից աղբյուր): Եվ մի բան էլ, կարդալով Թեհրանի հայկական եկեղեցիների գրքի հեղինակ Շահեն Հովսեփյանի «[https://www.academia.edu/17612756/The_coins_of_Tigran_the_Great_%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE%D5%AB_%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8 The coins of Tigran the Great]» աշխատությունը՝ տեղեկացա, որ Դամասկոսում նա իսկապես հատել է դրամներ, բայց Տիգրան Մեծ հոդվածում դրված մետաղադրամների տեսքին ընդհանրապես նման չէին (կարող եք հետաքրքրության համար ինքներդ նայել): Այս առումով Օմիկրոնը մասնակի ճիշտ էր, մնացած հարցերում՝ երբեք ոչ--[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 14:00, 1 Հուլիսի 2019 (UTC)
:::::Այդուհանդերձ պատասխանեցի: Եթե որոշեմ մնալ այստեղ և խմբագրել, կփորձեմ իր հետ բանավեճ չունենալ, որովհետև անօգուտ է ու տանում է լրիվ ուրիշ դաշտ: Այդուհանդերձ, ես շնորհակալ եմ միջամտության համար: --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 06:46, 2 Հուլիսի 2019 (UTC)
 
== «Մեծ Իրան» հոդված ==
 
Ողջույն, հարգելի՛ Լևոն Հարությունյան: Խնդրում եմ բացատրել Ձեր [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A5%D5%AE_%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6&curid=924629&diff=6405935&oldid=6401288&diffmode=source այս] խմբագրման պատճառները: Ըստ ձեզ ինչու՞ այդ կատեգորիաները համապատասխան չեն տվյալ հոդվածին: Կանխավ շնորհակալություն:--[[Մասնակից:Nooberella|Nooberella]] ([[Մասնակցի քննարկում:Nooberella|քննարկում]]) 16:27, 3 Հուլիսի 2019 (UTC)
12 684

edits