«Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
 
== Պատճառ ==
Որպես [[ջրհեղեղ]]ի պատճառ՝ [[զանգվածային լրատվության միջոցներ]]ի և մասնագետների կողմից նշվում են սելավային և հորդառատ անձրևները: Հատկապես ուշադրության կենտրունումկենտրոնում է հայտնվել Թուլունի մարզում գտնվող Իյա գետի հեղեղումը: Երեք օրերի ընթացքում՝ [[հունիսի 25]]-[[Հունիսի 27|27]]-ին, այս շրջանում արձանագրվել են ռեկորդային քանակությամբ տեղումներ, որոնք ամսական միջին տեղումների քանակը գերազանցում են 3,7 անգամ: Աղետալի տեղումների պատճառը եղանակային անոմալիան է, ինչը դիտվում է գլոբալ և տարածքային կլիմայական փոփոխությունների ֆոնի վրա: Այդպիսի փոփոխությունների կիզակետում է հայտնվել նաև Իրկուտսկի մարզը: Հիդրոօթերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ Իրկուտսկի մարզի արևմտյան շրջաններում բացառիկ իրավիճակ է եղել՝ օդային երեք զանգվածների միաժամանակյա փոխներգործության արդյունքում: Քանի որ գետերի մակարդակի բարձրացումը սովորաբար տեղի է ունենում [[հունիսի 25]]-[[Հունիսի 26|26]]-ին, այդ ժամկետն այս տարի համընկավ արևադարձային ցիկլոնին բնորոշ փոթորիկների հետ, որոնք ենթադրում են առավել մեծ քանակությամբ ջերմության և խոնավության ներհոսք [[Խաղաղ օվկիանոս]]ից: Ոչ միատարր ռելիեֆի առկայության պայմաններում այդպիսի ջերմությունը և խոնավությունը հանգեցրին ամպամածության և համապատասխան տեղումների:
 
Չնայած սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե այդչափ մեծ քանակությամբ տեղումների ի հայտ գալուն նպաստել է Անգարյան կասկադ հիդրոէլեկտրակայանի առկայությունը, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է<ref>[https://tayga.info/147357 Ученый СО РАН о том, кто виноват в иркутском наводнении]</ref>:
Տող 103.
'''Հունիսի 30'''
 
[[Հունիսի 30]]-ին հրապարակված տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 5-ի, հոսպիտալացվել էր ավելի քան 100 մարդ: Ջրի տակ էին հայտնվել բազմաթիվ տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև 4.000 տուն:
 
'''Հուլիսի 1'''
Տող 113.
Հեղեղումների ենթարկված բոլոր տարածքներում ջրի մակարդակն սկսել է իջնել: Սկսվել են նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներ: Մեկնարկել են նաև էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները<ref>[https://armeniasputnik.am/russia/20190630/19408478/--------.html Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին]</ref>:
 
Մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչի հաղորդմամբ՝ [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] [[Իրկուտսկի մարզումմարզ]]ում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի<ref>[https://ria.ru/20190702/1556103927.html Число погибших при наводнении в Иркутской области выросло до 14 человек]</ref>, մինչդեռ անհայտ կորածները 13-ն են<ref>[https://ipress.am/archives/27134 Իրկուտսկի Ջրհեղեղի Սարսափելի Կադրերը]</ref>. նրանց թվում կա մեկ երեխա:
 
Հայտնի է, որ բնակչության համար վտանգ ներկայացնող գոտիներից տարհանվել է 2600 մարդ, այդ թվում՝ 600 երեխա<ref>[https://www.aysor.am/am/news/2019/07/02/%D4%BB%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%BF%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BB%D6%80%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B2/1582322 Մոտ 200 մարդ է հոսպիտալացվել Իրկուտսկում ջրհեղեղի պատճառով]</ref><ref>[https://armeniasputnik.am/russia/20190702/19431523/irkutski-jrhexexic-tujacneri-tivn-avelanume.html Իրկուտսկի ջրհեղեղից տուժածների թիվն ավելանում է. լուսանկարներ` դեպքի վայրից]</ref>: