«Տիրակալների ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Ամբողջ պալատական համալիրը, որը ներառում է նաև երկու թագավորական [[բազիլիկ]] մատուռներ և բաղնիքներ, շրջապատված է մոնումենտալ բերդապատնեշով և մեծ շրջանաձև անկյունային աշտարակներով։ Պալատն ուղղանկյուն կառույց է` սրածայր կամարներով և ունի բարձր առաստաղով կենտրոնական սրահ, չորս պատշգամբ՝ միջանցքների հարևանությամբ, յուրաքանչյուրը նայելով հիմնական մի կետի, իսկ անկյուններում փոքրիկ սենյակներ են։ Պալատի գլխավոր մուտքը հարավի կողմից է՝ կենտրոնական սյունազարդ երկհարկանի սրահով։ Ներքին զարդարանքները բնորոշ են այդ ժամանակաշրջանի պարսկական պալատների ինտերիերին, ինչպիսիք են [[ստուկկո]], հայելային խճանկարներ, իսկ յուղանկարները չեն պահպանվել<ref> Koshoridze, Irina (2008). "Two 18th-Century Royal Palaces in Georgia and Armenia". Journal of Persianate Studies. 1: 243–248. doi:10.1163/187471608786303920.</ref>։
=== Պատմություն ===
[[Պատկեր:Throne room in King Erekle Palace. Telavi Museum. 2018.jpg|250px|մինի|Արքայական սենյակ `Հերակլ թագավորի պալատում: Թելավի թանգարան]]
Այն բանից հետո, երբ 1801 թվականին Վրաստանը միացավ Ռուսաստանին, Ռուսաստանի մաս դարձավ նաև [[Քարթլի-Կախեթի թագավորություն]]ը և 1802 թվականին գեներալ-մայոր Վասիլի Գյուլակովը Թելավի ամրոցն ընտրեց իր Կաբարդայի զորագնդի համար որպես շտաբ։ 1805 թվականին այն ծառայեց որպես ռուսական կայսերական գանձարան։ Հետագայում ամրոցն օգտագործվեց ռուսական զինվորականների կողմից որպես զորանոց, իսկ 1845 թվականին գտնվելով գրեթե ամբողջովին ավերված վիճակում, [[Կովկասի փոխարքայություն|Կովկասի փոխարքայության]] իշխան [[Միխայիլ Վորոնցով]]ի հրամանով սկսվեցին պալատի վերակառուցման աշխատանքները։ 1865-ին Թելավիի պալատն, որն այժմ գտնվում է [[Նունե|Սուրբ Նինո]]յի կանանց բարեգործական միության հովանու ներքո, վերակառուցվել է ծնունդով Վրաստանից, ազգությամբ գերմանացի ճարտարապետ Ալբերտ Սալզմանի(1833–1897) կողմից՝ Սուրբ Նինոյի կանանց քոլեջին օթևան տալու համար։ 1935 թվականին կառույցը հարմարվեց իր ներկայիս գործունեությանը, որպես Թելավիի պատմական թանգարանի տուն<ref>{{cite journal |last1=Shavgulidze |first1=Maka |title=„ბატონის ციხის“ ისტორიისათვის |journal=Ars Georgica |date=2012 |url=http://www.georgianart.ge/index.php/ka/component/content/article/115.html?ed=9 |trans-title=History of Batonis Tsikhe |language=ka |issn=1512-4088}}</ref>։
 
'''Լորդերի ամրոց''' հուշարձանային համալիրը լայնածավալ վերանորոգում է անցել և հանրության համար վերաբացվել է 2018 թվականի մայիսին։ Վերանորոգված հավաքածուների համար կառուցվել է նաև նոր թանգարան<ref> "Batonis Tsikhe feudal complex in Georgia's east reopens with new museum". Agenda.ge. 17 May 2018. Retrieved 1 July 2019.</ref>։ 2018-ի դեկտեմբերի 16-ին ամրոցը հյուրընկալեց [[Վրաստանի նախագահ|Վրաստանի 5-րդ նախագահ]] [[Սալոմե Զուրաբիշվիլի]]ին հադիսավոր բացման արարողությանը<ref>{{cite news |title=Georgia’s 5th president sworn in, opposition protests continue |url=https://jam-news.net/georgias-5th-president-sworn-in-opposition-protests-continue/ |accessdate=1 July 2019 |work=JamNews |date=16 December 2018}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}