«Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50.
[[Տայշետսկի շրջան]]ում պատրաստվածության բարձր ռեժիմ հայտարարվեց՝ Սերեբրովոյի և Սոլյանայի ջրածածկման սպառնալիքի պատճառով: ԱԻՆ-ի հատուկ կազմակերպված ջոկատ էր ուղարկվել Իրկուտսկի մարզ, որը պետք է բնակչությանը տարհաներ դեպի նախապատրաստված բնակելի կայաններ:
 
ԱԻՆ-ի կողմից զգուշացում է հրապարակվում, որի համաձայն՝ Իրկուտսկի մարզի հինգ շրջաններ՝ Նիժնեուդինսկը, Տուլունսկը, Զիմինկսին, Շելեխովսկին, Տայշետսկին, ջրածածկման սպառնալիքի տակ էին:
 
Նիժնեուդինսկ քաղաքում արտակարգ իրավիճակ է մտցվում: Քաղաքում անջատում են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:
 
Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր ստորաբաժանումը, որն սպասարկում է Իրկուտսկի մարզը, բերվում է պատրաստվածության ամենաբարձր աստիճանի:
 
'''Հունիսի 27'''
Առավոտյան հեղեղման էին ենթարկվել 6 բնակելի շրւաններ.
* Ուդա գետի մոտ [[Նիժնեուդինսկ]] քաղաքը, Նիժնեուդինսկի շրջանի Շումսկի և Ալիգջեր ավանները,
* Բիրյուսա գետի ափին՝ Տայշետսկի շրջանի Սերեբրովո, Սոլյանայա և Տալայա ավանները:
 
Առավոտյան գործում էին հետևյալ ռեժիմները.
* արտակարգ դրության՝ [[Տայշետսկի շրջան|Տայշետսկի]] և Նիժնեուդինսկի շրջաններում, Նիժնեուդինսկ քաղաքում
* պատրաստվածության բարձր աստիճանի՝ Թուլունսկի և Զիմինսկի շրջաններում:
 
Ժամը 15:00-ին արտակարգ դրություն հայտարարվեց ամբողջ Իրկուտսկի մարզում:
 
[[Հունիսի 28]]-[[Հունիսի 30|30]]-ին երկարաձգվեց այն կանխատեսումը, որ պետք է բարձրանան հետևյալի գետերի մակարդակները՝ Ուդա, Իյա, Օկա, Բիրյուսա, Բելայա և Իրկուտ:
 
Երեկոյան հայտարարվեց, որ Թուլունսկի շրջանում ջրածածկ է եղել 190 տուն, որոնք տեղակայված էին Կրիվուշա, Ոջյգատ գյուղերում, Արշան ավանում, Եվդոկիմովա, Խարանտեյ գյուղերում, Օդոն ավանը, Եվդոկիմովսկի ավանը, Եվդոկիմովո գյուղը: Վերոնշյալ բոլոր տարածքների բնակչությանը տարհանեցին:
 
== Ծանոթագրություններ ==