«Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
 
== Պատճառ ==
Որպես ջրհեղեղի[[ջրհեղեղ]]ի պատճառ՝ [[զանգվածային լրատվության միջոցներ]]ի և մասնագետների կողմից նշվում են սելավային և հորդառատ անձրևները: Հատկապես ուշադրության կենտրունում է հայտնվել Թուլունի մազրումմարզում գտնվող Իյա գետի հեղեղումը: Երեք օրերի ընթացքում՝ [[հունիսի 25]]-[[Հունիսի 27|27]]-ին, այս շրջանում արձանագրվել են ռեկորդային քանակությամբ տեղումներ, որոնք ամսական միջին տեղումների քանակը գերազանցում են 3,7 անգամ: Աղետալի տեղումների պատճառը եղանակային անոմալիան է, ինչը դիտվում է գլոբալ և տարածքային կլիմայական փոփոխությունների ֆոնի վրա: Այդպիսի փոփոխությունների կիզակետում է հայտնվել նաև Իրկուտսկի մարզը: Հիդրոօթերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ Իրկուտսկի մարզի արևմտյան շրջաններում բացառիկ իրավիճակ է եղել՝ օդային երեք զանգվածների միաժամանակյա փոխներգործության արդյունքում: Քանի որ գետերի մակարդակի բարձրացումը սովորաբար տեղի է ունենում [[հունիսի 25]]-[[Հունիսի 26|26]]-ին, այդ ժամկետն այս տարի համընկավ արևադարձային ցիկլոնին բնորոշ փոթորիկների հետ, որոնք ենթադրում են առավել մեծ քանակությամբ ջերմության և խոնավության ներհոսք [[Խաղաղ օվկիանոս]]ից: Ոչ միատարր ռելիեֆի առկայության պայմաններում այդպիսի ջերմությունը և խոնավությունը հանգեցրին ամպամածության և համապատասխան տեղումների:
 
Չնայած սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե այդչափ մեծ քանակությամբ տեղումների ի հայտ գալուն նպաստել է Անգարյան կասկադ հիդրոէլեկտրակայանի առկայությունը, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է<ref>[https://tayga.info/147357 Ученый СО РАН о том, кто виноват в иркутском наводнении]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==