«Անձնանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հրաչյա Աճառյանի ուսումնասիրությունը: Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 42.
*'''Անծանոթ''', օրինակ՝ [[Հայկ (անձնանուն)|Հայկ]], Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, [[Արա]], Դարդոս և այլն, որոնք հիշատակվում են [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] [[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց Պատմության]] Ա գրքում, և որոնց հայկական ծագումը ապացուցված չէ։
*'''Բուն հայկական''', օրինակ՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ և այլն։ Կան նաև կենդանիների և թռչունների անվանումներով անուններ, որոնք հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություններ են և միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ։ Օրինակ՝ Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ և այլն։
*'''Պահլավական''', օրինակ՝ Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, որոնք պարթևական ազդեցության արդյունք են։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է, որպես հասարակ անուններ, ինչպես՝ Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Գուրգեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տված»։
*'''Ասորական''', օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են [[Հայաստան]]ում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և [[հայեր]]ի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
*'''Եբրայական''', անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, [[Հակոբ]], Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները [[հայեր]]ին անցել են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] թարգմանության միջոցով, որը կատարվել է [[հունարեն]]ից և այդ պատճառով [[հայերեն]] տառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
*'''Հունական''', այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական [[մշակույթ]]ի ազդեցության։ Առավել տարածված անուններից են ՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
*'''Արաբական''', հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
*'''Լատինական''', այս անունները հայերի մոտ տարածում են գտել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] ժամանակշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի [[Օտոն|Օտոն Ա]]-ից), Ալիս, Զաբել և այլն։