Content deleted Content added
Տող 130.
::Պարզ է, [[Մասնակից:Samo04|Սամվել ջան]]: Սկզբում փորձում էի մասնակցին մի քանի հարց ուղղել, տեսա՝ ապարդյուն է: Նա ոչ աղբյուրների վրա է հիմնվում, ոչ էլ հիմնարար գիտելիքներ ունի: Կարող է ասածս վիրավորական հնչել, բայց աշխարհագրության և պատմության մասին տարրական բաների մասին պատկերացում ունենալը երևում է, որ չկա: Հղվում է ինչ-որ բլոգների, դասագրքերի կամ վիքիպեդիայի այս կամ այն հոդվածի, որի տակ աղբյուրներ չկան՝ իր արծարծած մտքերի վերաբերյալ: Չկարողանալով ասածն ապացուցել և իր սխալներն ընդունել՝ հիմա էլ ինձ խամաճիկության մեջ է մեղադրում, թե նախկինում հայտնի խմբագիր եմ եղել: Խնդիր կլինի՞, եթե ես ուղղակի չշարունակեմ հոդվածի մասին քննարկումը: --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 13:02, 1 Հուլիսի 2019 (UTC)
:::[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն ջան]], խնդրում եմ չանձնավորել որևէ քննարկում և չպիտակավորել որևէ մասնակցի գիտելիքները: Քննարկման հետ կապված ես չնայած թեմայի գիտակ չեմ, սակայն կփորձեմ վերլուծել երկու կողմերի փաստարկները և ընդհանուր չեզոք արդյունքի գալ (եթե իհարկե քննարկումը շարունակելն անիմաստ ես համարում):--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 13:19, 1 Հուլիսի 2019 (UTC)
::::Լավ, [[Մասնակից:Samo04|Սամվել ջան]]: Ես այսուհետ ուշադիր կլինեմ նման քննարկումներից և կփորձեմ հնարավորինս չեզոք պատասխանել նույնիսկ ագրեսիվ բնույթի տեքստերին: Քո ցանկությունն է՝ ժամանակ ունենալու դեպքում վերլուծել թե ոչ: Ես վերջին անգամ քննարկման մեջ գրեցի, որ իրեն ասելու ոչինչ չունեմ: Անիմաստ է քննարկում շարունակել մեկի հետ, ով Դիարբեքիրն ու Տիգրանակերտը նմանեցնում է, Շահբուլաղը դասում է 1-ին դարի, պատկեր է ձևափոխում՝ ասելով որ արդեն այդ նկարը կար, բայց այդ նկարը չկա, պատկեր է ներբեռնում՝ նշելով որպես սեփական աշխատանք, իբր խոսել է Ռուբիկ Քոչարյանի հետ անձամբ, և այլն: Ինձ համար կարևորն Իրանի հոդվածները ավարտելն է, դրանով եմ զբաղվում: Ինքս էլ, ինչպես Դուք, հայոց պատմության մասնագետ չեմ, և երբ ժամանակ լինի հայոց պատմությամբ զբաղվելու՝ կկարդամ հավելյալ գրականություն և հնարավոր է դրան էլ կանդրադառնամ: Ի դեպ, հետգրության կարգով ասեմ, որ անցած տարի հուլիսին առաջին անգամ այցելել էինք Արցախ, և շատ պատահականությամբ և ուրախությամբ այնտեղ հանդիպեցինք հնագետների: Մի կին հնագետ (անունը չեմ հիշում) մեզ բացատրեց այդ և նախորդող տարիների գտածոների մասին, և ասաց, որ նրանք բոլորը քաղաքը վերագրում են Տիրան Ա-ին՝ Տիգրան Մեծի հորը: Թե որքանով էր նա համոզված այդ կարգի մանրամասնության մեջ (չէ որ գնում է դարերի խորքը և խոսում է մեկ-երկու տասնամյակի ճշրտության մասին)՝ բացատրեց այնպես, որ Արցախի լեռների դիմաց Աղվանքի մազքութներից պաշտպանվելու համար Տիրան Ա-ն կառուցել էր այդ բերդ-քաղաքը Արտաշատի ու Երվանդաշատի ոճով՝ ավելի շատ պարթևական, և Գառնիի ամրոցի պես ծիծեռնակապոչ միացությամբ՝ մեջը արճիճ լցնելով: Տիգրան Մեծը, դրան հակառակ, կառուցել էր երկու բացարձակ հելլենիստական քաղաք-Տիգրանակերտ՝ մեկը Նախիջևանում ([https://www.google.com/maps/place/Beneniar,+Azerbaijan/@39.158012,45.5091906,11z/data=!4m5!3m4!1s0x40168013ef8b62db:0x41437de5701b3a1a!8m2!3d39.1469605!4d45.6523573 Բենենիար]), մյուսն էլ՝ Գանձակի տարածքում (արքայից աղբյուր): Եվ մի բան էլ, կարդալով Թեհրանի հայկական եկեղեցիների գրքի հեղինակ Շահեն Հովսեփյանի «[https://www.academia.edu/17612756/The_coins_of_Tigran_the_Great_%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE%D5%AB_%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8 The coins of Tigran the Great]» աշխատությունը՝ տեղեկացա, որ Դամասկոսում նա իսկապես հատել է դրամներ, բայց Տիգրան Մեծ հոդվածում դրված մետաղադրամների տեսքին ընդհանրապես նման չէին (կարող եք հետաքրքրության համար ինքներդ նայել): Այս առումով Օմիկրոնը մասնակի ճիշտ էր, մնացած հարցերում՝ երբեք ոչ--[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 14:00, 1 Հուլիսի 2019 (UTC)