«Հայերը Սերբիայում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
'''Հայերը Սերբիայում''' բնակվել են [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) և Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաև Արմենոֆոր գյուղը։ Սերբական Վիտովնիցա վանքային համալիրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի սերբերեն և հայերեն շինարարական արձանագրություններ։ Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արևելքում ճանապարհորդելիս եղել է Հայաստանում և շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար։
 
Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի [[Կոսովոյի ճակատամարտ]]ին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող [[Օզրեն]] լեռան վրա, որտեղ կառուցել են ՑերմենչիչՅերմենչիչ (Հայկական) վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այն տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430 թվականին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղևորվող հայազգի եպիսկոպոս։
 
13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։ Սերբիայի՝ օսմանյան տիրապետության աակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առևտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։ Առանձին հայ առևտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում։ 17-րդ դարերում սկզբին հայեր կային նաև Սկոպլե (Սկոպյե) և Սարաևո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաևոյում՝ չորս հայ վաճառականների։
Անանուն մասնակից