«Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
Տող 21.
 
== Հայեցակարգ ==
Ի սկզբանե, որոշված էր [[Թանգարան|թանգարանին]] չտալ արհեստական լիություն և կոտրել տուն -թանգարանային կարծրատիպը, քանի որ գնելու պահին տունը լքված էր և դատարկ։ Չնայած որ պահպանվել է դատարկության գաղափարը, թանգարանում տիրում է Սարոյանական միջավայրը և շունչը<ref>[https://www.armeniatv.am/hy/63220-63220 «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը]</ref>։ Թանգարանում վերաբացահայտվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը, ինչը ներկայացվում է ոչ ավանդական կերպով։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը [[Հայաստան]], լուսանկարներ [[Փարիզ]]ից, [[Թուրքիա]]յից [[ԱՄՆ]]-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ [[ջրաներկ]]ով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները` պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, [[մուլտֆիլմ]]երը, պիեսները և այլ փաստագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունում է գրողի հոլոգրամը։
 
Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։
 
== Հոգաբարձուների խորհուրդ ==
 
Ծրագրի հաստատումից հետո ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, որի անդամները նպաստել են ծրագրի իրականացմանը։
 
* [[Արթուր Ջանիբեկյան]], [[Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ|«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ]]ի հիմնադիր
 
* Բարլո Դեր Մուգրդեչյան, [[Ֆրեզնոյի համալսարան]]ի հայագիտության ամբիոնի վարիչ
 
* [[Ռաֆայել Հովհաննիսյան (հեռուստահաղորդավար)|Ռաֆայել Հովհաննիսյան]], «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի նախագահ
 
* Նոռա Յակուբյան, համայնքային ակտիվ ներկայացուցիչ
 
* Տիգրան Կույումջյան, գիտնական, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար
 
* Ռաֆայել Հակոբջանյան, գրող և թատերագիր
 
== Ծանոթագրություններ ==