«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ուիլիըմ Շէյքսփիր}}
No edit summary
Տող 41.
1599 թվականին թատերական ընկերության անդամների համագործակցությունը կառուցել է իր սեփական թատրոնը [[Թեմզա]] գետի հարավային ափին և այն կոչել «[[Գլոբուս (թատրոն)|Գլոբուս]]»։ 1608 թվականին համագործակցությունը ձեռք է բերել նաև «Բլեքֆրայերս» փակ թատրոնը։ Շեքսպիրի կողմից անշարժ գույք գնելու և ներդրումներ կատարելու վերաբերյալ նշումները վկայում են, որ համագործակցության շնորհիվ նա դարձել էր հարուստ մարդ{{sfn|Chambers|1930b|pp=67–71}}․ 1597 թվականին նա գնել է Ստրատֆորդի երկրորդ ամենամեծ տունը՝ Նյու Փլեյս ({{lang-en|New Place}}), իսկ 1605 թվականին ներդրում է կատարել Ստրատֆորդի ծխական [[տասանորդ]]ում{{sfn|Bentley|1961|p=36}}։
 
Շեքսպիրի պիեսների մի մասը տպագրվել է ''In-quarto'' հրատարակություններում՝ սկսած 1594 թվականից, և մինչև 1598 թվականը նրա անունը դարձել է ճանաչված և սկսել է հայտնվել հրատարակությունների [[տիտղոսաթերթ]]երին{{sfn|Schoenbaum|1987|p=188}}{{sfn|Kastan|1999|p=37}}{{sfn|Knutson|2001|p=17}}։ Որպես դրամատուրգ հաջողության հասնելուց հետո Շեքսպիրը շարունակել է խաղալ իր սեփական և ուրիշների պիեսներում։ [[Բենջամին Ջոնսոն]]ի աշխատանքների 1616 թվականի հրատարակության մեջ Շեքսպիրի անունը հիշատակվել է այն դերասանների ցանկում, որոնք մասնակցել են ''Every Man in His Humour'' (1598) և ''Sejanus His Fall'' (1603) պիեսների ներկայացումներին{{sfn|Adams|1923|p=275}}։ Ջոնսոնի «Վալպոնե» պիեսի 1605 թվականի ներկայացման մասնակիցների ցանկում Շեքսպիրի անվան բացակայությունը մի շարք գիտնականների թույլ է տվել եզրակացնելու, որ նրա դերասանական կարիերան մոտեցել էր իր ավարտին{{sfn|Wells|2006|p=28}}։ 1623 թվականի Առաջին ֆոլիոն, սակայն, Շեքսպիրին կոչել է «գլխավոր դերասաններից մեկն այդ բոլոր պիեսներում», որոնցից մի քանիսն առաջին անգամ բեմադրվել են «Վալպոնեից» հետո, չնայած ներկայում հայտնի չէ, թե դրանցում ինչ դեր է կատարել Շեքսպիրը{{sfn|Schoenbaum|1987|p=200}}։ 1610 թվականին Ջոն Դևիսը գրել է, թե «բարի Ուիլը» կատարել է «թագավորական» դերեր{{sfn|Schoenbaum|1987|pp=200–201}}։ 1709 թվականին Ռոուն գրի է առել մինչ այդ արդեն ձևավորված ավանդությունը, թե Շեքսպիրը կատարել է Համլետի հոր ուրվականի դերը{{sfn|Rowe|1709}}։ Հետագայում ավանդություններում նշվել է, թե նա մարմնավորել է նաև Ադամին «Ինչպես կամենաք» և Քորոսին «Հենրիխ V» պիեսների բեմադրություններում{{sfn|Ackroyd|2006|p=357}}{{sfn|Wells|Taylor|Jowett|Montgomery|2005|p=xxii}}, սակայն գիտնականները վստահելի չեն համարում այդ տեղեկությունների աղբյուրները{{sfn|Schoenbaum|1987|pp=202–203}}։
 
Իր կարիերայի ընթացքում ՇԵքսպիրն ապրել է Լոնդոնում, սակայն իր ժամանակի մի մասն անցկացրել է Ստրատֆորդում։ 1596 թվականին՝ Ստրատֆորդում Նյու Փլեյսն իր ընտանիքի բնակության համար ձեռք բերելուց մեկ տարի առաջ, Շեքսպիրը բնակվել է Սուրբ Հեղինեի ծխում՝ Բիշոփսգեյթում, որ տեղակայվված էր Թեմզա գետից հյուսիս{{sfn|Hales|1904|pp=401–402}}{{sfn|Honan|1998|p=121}}։ 1599 թվականին նա տեղափոխվել է գետի մյուս ափ՝ Սաութուարք, որտեղ նույն տարում կառուցվել է ''Գլոբուս'' թատրոնը{{sfn|Hales|1904|pp=401–402}}{{sfn|Shapiro|2005|p=122}}։ 1604 թվականին նա նորից անցել է գետի մյուս ափ՝ այս անգամ հաստատվելով [[Սուրբ Պողոսի տաճար]]ից հյուսիս ընկած տարածքում, որտեղ տեղակայված էին մեծ թվով գեղեցիկ տներ։ Այնտեղ նա սենյակներ է վարձել ֆրանսիացի [[հուգենոտներ|հուգենոտ]] Քրիստոֆեր Մաունթջոյի մոտ, որ պատրաստում էր կանանց կեղծամներ ու այլ գլխազարդեր{{sfn|Honan|1998|p=325}}{{sfn|Greenblatt|2005|p=405}}։