«Դե ֆակտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դե ֆակտո''' ({{langi|la|de facto}}), [[լատիներեն]] եզրը բառացի նշանակում է փաստացիորեն կամ փաստորեն, գործնականում կամ իրականում։ Հաճախ այն գործածվում է ի հակադրություն [[դե յուրե]] ({{langi|la|de jure}}) հասկացության, երբ խոսքը վերաբերում է իրողությունների, գործողությունների, կարգավիճակների, իրադարձությունների փաստացի առկայությանը, կատարմանը կամ ճանաչմանը ի հակադրություն դրանց իրավաբանորեն ձևակերպման կամ արձանագրման։ Դե ֆակտո հասկացությունը պնդում է, որ տվյալ երևույթը կամ իրողությունը արդեն փաստացի կատարվել է կամ առկա է, թեև իրավաբանորեն դեռևս անհրաժեշտաբար չի ճանաչվել։
 
== Բառի գործածում ==
 
===Իրավաբանության մեջ ===
 
=== Իրավաբանության մեջ ===
Իրավաբանական ոլորտի քննարկումներում դե ֆակտո եզրը փաստարկում է այն, ինչն առկա է իրականում, մինչդեռ '''[[դե յուրե|''դե յուրե'']]''' եզրը մատնացույց է անում այն, ինչ պահանջում է օրենքը։
 
<blockquote>''Oրինակ.'' "XXX" կորպորացիան իր բոլոր հաշիվներով ու ակտիվներով ըստ էության դարձել է մեկ ընտանիքի պատկանող սեփականություն, ինչը հաշվի առնելով վերոհիշյալ ընտանիքի ավանդապաշտական պատմությունը դե ֆակտո նշանակում է մեկ անձի սեփականություն, թեև իր կազմակերպական կառուցվածքով ընկերությունը դե յուրե պետք է գործի բաժնետիրական ընկերության ձևաչափով։</blockquote>
 
=== Քաղաքականության մեջ ===
 
Քաղաքական դրություն մեկնաբանելիս դե ֆակտո և '''[[դե յուրե]]''' եզրերն օգտագործվում են համապատասխանաբար "փաստացիորեն" և "ձևականորեն" նշանակություններով։
<blockquote> ''Oրինակ.'' Արդեն երկրորդ օրն է, ինչ հակամարտող կողմերը դե ֆակտո մեծ կորուստներ են կրում փոխադարձ հրետանային կրակի արդյունքում, մինչդեռ դե յուրե կողմերից ոչ մեկը չի հայտարարել մյուսի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին։</blockquote>
 
=== Պետական իշխանության մեջ ===
[[Պատկեր:Location Artsakh en.png|աջից|250px|մինի|Դե ֆակտո անկախ [[Արցախյան Հանրապետություն]]ը]]
Երկրի կամ տարածաշրջանի ''դե ֆակտո'' առաջնորդն այն անձն է, որը փաստացիորեն տիրացել է իշխանությանն անկախ այն հանգամանքից, արդյոք օրինական կամ սահմանադրային են եղել նրա գործողությունները, թե՞ ոչ։ Շատ հաճախ եզրը օգտագործվում է իշխանություն հասած այն անհատների նկատմամբ, ում իշխանությունը ընդդիմության որոշ ֆրակցիաների կողմից դիտվում է որպես անօրինական, հակասահմանադրային կամ այլ առումներով անիրավական։ Դե ֆակտո առաջնորդին պետք չէ սահմանադրությամբ հաստատված իշխանության ապարատ, և նա կարող է ոչ ձևական կամ ոչ ֆորմալ եղանակներով իրականացնել իր իշխանությունը։
Տող 20 ⟶ 18՝
"Դե ֆակտո կառավարություն" եզրն օգտագործվում է [[իշխանության մարմիններ|իշխանության այն մարմինների]] նկատմամբ, որոնք որոշակի երկրում (հնարավոր է ժամանակավորապես) հաջողությամբ ուզուրպացրել են իշխանությունը՝ խլելով այն օրինականորեն ընտրված իշխանության ինստիտուտներից և դրանց փոխարեն հաստատել իրենց սեփական իշխանության ինստիտուտները։
 
==== Պատմական օրինակներ ====
[[Պատկեր:Abkhazia detail map.png|աջից|250px|մինի|Դե ֆակտո անկախ [[Աբխազիայի Հանրապետություն]]ը]]
[[Պատկեր:Kosovo map-en.svg|աջից|250px|մինի|Դե ֆակտո անկախ [[Կոսովոյի Հանրապետություն]]ը]]
Տող 29 ⟶ 27՝
''Դե ֆակտո'' առաջնորդներ են եղել [[Չինաստան|Չինաստանի ժողովրդական հանրապետության]] առաջնորդ [[Դեն Քսյաոպին]]ը և [[Պանամա]]յի Գեներալ [[Մանուել Նորիեգա]]ն։ Երկուսն էլ երկար տարիներ ունեցել են գրեթե բացարձակ իշխանություն իրենց ազգերի վրա, չնայած որ չեն ունեցել ո՛չ իրավական սահմանադրական պաշտոն, ո՛չ էլ իշխանության օրինական իրավասություն։
 
=== Պետական կառավարման համակարգում ===
 
Կառավարության [[Վեսթմինիստերյան համակարգ]]ով [[գործադիր իշխանություն]]ը հաճախ բաժանված է լինում ''դե յուրե'' գործադիր իշխանություն ունեցող [[պետության ղեկավար]]ի և ''դե ֆակտո'' գործադիր իշխանության ունեցող [[վարչապետ]]ի և [[կառավարություն|կառավարության կաբինետների]] միջև, ովքեր գործադիր իշխանությունը իրականացնում են ''դե յուրե'' գործադիր իշխանության անունից։ [[Միացյալ Թագավորություն]]ում [[միապետություն|սուվերեն միապետը]] հանդիսանում է ''դե յուրե'' գործադիր իշխանություն, նույնիսկ թեև գործադիր որոշումներն ընդունվում են ընտրովի [[Մեծ Բրիտանիա|Վարչապետ]]ի և նրա [[Միացյալ Թագավորություն|կաբինետների]] կողմից երկրի [[միապետ|սուվերեն միապետ]]ի անունից, ահա թե ինչու են ասում «Նորին Մեծություն Թագուհու Կառավարությունը»։
 
=== Միջպետական միջազգային հարաբերություններում ===
 
Երկրի ''դե ֆակտո'' սահմանները որոշվում են այն տարածքով, որտեղ երկրի կառավարությունը փաստացիորեն կարող է իրականացնել իր երկրի օրենքները, և որը այդ պետությունը կարող է փաստացիորեն պաշտպանել այլ երկրների ոտնձգություններց, որոնք կարող են ''դե յուրե'' տարածքային պահանջներ ունենալ այդ տարածքի նկատմամբ։ ''Դե ֆակտո'' սահմանի օրինակներ են վերահսկման սահմանագիծը [[Քաշմիր]]ում [[Հնդկաստան]]ի և [[Պակիստան]]ի միջև, ինչպես նաև [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ներկայիս սահմանները [[Ադրբեջանի հանրապետություն|Ադրբեջանի հանրապետության]] հետ։ ''Դե ֆակտո'' սահմաններ կարող են ծագել նաև այն տարածքներում, որտեղ դեռ երբեք պաշտոնական սահմանագծում չի եղել։ Նույն եզրը կիրառելի է նաև [[դաշնություն|դաշնային պետությունների]], կամ երկրի գավառների, կամ մարզերի միջև եղած սահմանների նկատմամբ։
 
Տող 43 ⟶ 39՝
 
== Տես նաև ==
 
* [[Դե ֆակտո ստանդարտ]]
* [[Դե յուրե]]
* [[Լատիներեն արտահայտությունների ցանկ]]
Տող 57 ⟶ 51՝
* http://vaulter.narod.ru/txt.rus/latin.html
* http://www.kursach.com/slovarek.htm#5
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Լատիներեն բառեր և արտահայտություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դե_ֆակտո» էջից