Էգերը սեռահասուն են դառնում կյանքի չորրրդ, իսկ արուները՝ երրորդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։
Բազմանում է մայիս-հուլիսին՝հուլիսին լճի մեջ թափվող գետերի ([[Մասրիկ (գետ)|Մասրիկ]], [[Մաքենիս (գետ)|Մաքենիս]], [[Ծակքար (գետ)|Ծակքար]], [[Բախտակ (գետ)|Բախտակ]]) գետաբերաներում ու դրանց հարակից շրջաններում։ Բազմացումը սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7,1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։
== Սննդառություն ==
Սպառնացող վտանգներից է ձվադրման գետերի ծանծաղացումը, ջրի օգտագործումը և աղտոտումը, լճային ձվադրավայրերի չորացումն ու որսագողությունը<ref name=":0" />:
Մշակված են արհեստական բազմացման մեթոդները: Վայրի պոպուլյացիայի թվաքանակի վերականգնման նպատակով ապրանքային իշխանաբուծական տնտեսությունների արտադրողների օգնությամբ ներկայումս վերարտադրվում է առավելապես արհեստականորեն: Ապրանքային ձկնաբուծության օբյեկտ է, տարեկան աճեցվում է մինչև 10 տոննա ամառային բախտակ: 1978 թվականից որսն արգելված է: Պահպանվում է [[Սևան (ազգային պարկ)|«Սևան» ազգային պարկ]]ում<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
Պահպանվում է [[Սևան (ազգային պարկ)|«Սևան» ազգային պարկ]]ում<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
* [[Սևանի իշխան]]
|